Գլխավոր էջ » 2018 » September » 28 » Զբոսաշրջիկները Դուբայում կկարողանան տեսնել ամենաթանկ կոշիկը 168.am
1:00 PM
Զբոսաշրջիկները Դուբայում կկարողանան տեսնել ամենաթանկ կոշիկը 168.am

168.am-ը գրում է.   

Դուբայի զբոսաշրջիկները կկարողանան տեսնել ոսկուց պատրաստված եւ ադամանդներով զարդարված 17 մլն ամերիկյան դոլար արժողությամբ ամենաթանկ կոշիկը: Այդ մասին հայտնել է The National-ը:

 

Կոշիկները զարդարված են 15-ական կարատ քաշով երկու ադամանդներով, իսկ եզրաքուղում շողշողում են մեծությամբ ավելի փոքր 236 քարեր:

Այդ կոշիկները սեպտեմբերի 26-ին կցուցադրվեն Burj Al Arab-ում՝ ոսկերչական կոշիկի վերջերս թողարկված հավաքածուի հետ միասին, որի պատրաստման համար օգտագործվել են ադամանդներ, սուտակներ, ոսկի եւ մարգարիտ: Նոր հավաքածուն ներառում է 25 հազար դոլար արժողությամբ սանդալներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

 

Նյութի աղբյուր՝   168.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 191 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x