Գլխավոր էջ » 2018 » September » 25 » «Յուրաքանչյուր աշխատանք անում եմ այնպես, որ մյուսին նման չլինի». երգչուհի Ռիփփին նոր ֆոտոշարք ունի Blognews.am
2:28 PM
«Յուրաքանչյուր աշխատանք անում եմ այնպես, որ մյուսին նման չլինի». երգչուհի Ռիփփին նոր ֆոտոշարք ունի Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Երգչուհի Ռիփփին տևական լռությունից հետո նոր ֆոտոշարք է ներկայացրել, որը տրամադրել է BlogNews.am-ին: Ինչպես նախորդ ֆոտոշարքերի դեպքում, երգչուհին աշխատել է լուսանկարիչ Վահե Ստեպի հետ: 

 

«Առհասարակ ես սիրում եմ նոր ֆոտոշարքեր անել ու քանի որ վերջերս պասիվ էի սոց. ցանցերում որոշեցինք հետաքրքր ֆոտոշարք անել: Գաղափարը իմն էր, հագուստի ընտրությունը և ձևավորումը շատ պատահական է ստացվել: Սիրում եմ Վահեի հետ աշխատել, նա չափազանց պրոֆեսիոնալ է»,- պատմում է երգչուհին

Ռիփփին նշում է, որ ամեն ինչ անում է որպեսզի յուրաքանչյուր ֆոտոշարք տարբեր լինի. «Երբեք չեմ կենտրոնանում մյուս ֆոտոշարքերի վրա, իսկ գաղափարը ծագում է շատ պատահական, կարող եմ օրինակ ձիու վրա լինեմ, կամ շներիս հետ զբոսանեմ: Կարող եմ հետաքրքի պատկեր տեսնեմ, զանգեմ Վահեին և ասեմ գաղափարիս մասին:  Սիրում նրա հետ համագործակցել, մենք կարծես իրար լրացնենք: Մենք նույնիսկ աշխատանքի ժամանակ ենք առաջարկներ անում իրար»: 

 

 

Երգչուհու ֆոտոշարքերը հիմնականում սեքսուալ բնույթի են: Ասում է, որ այդ առումով տաբուներ չունի. «Ես սիրում եմ արվեստը և այդ ամենի մեջ չի կարողա տաբուներ լինել»:

Խոսելով նոր ստեղծագործությունների մասին երգչուհին նշեց, որ հիմա նոր երգի վրա է աշխատում. «Երբ արդեն ձայնագրման փուլն ավարտենք, կսկսենք արդեն նախապատրաստվել տեսահոլովակի նկարահանումներին: Երգ փոփ ժանրում է, պարային է: Հուսով եմ որ հաճելի կլինի մարդկանց լսել»: 

 

 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 396 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x