Գլխավոր էջ » 2018 » September » 22 » Յոթ նշան, որ ձեր հարաբերությունները կործանում են ձեզ. Hayacq.com
1:09 PM
Յոթ նշան, որ ձեր հարաբերությունները կործանում են ձեզ. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Հարաբերություններ, երբ  ձեզ անընդհատ վերահսկսում են, դրանք հիմնված են խանդի, անվստահության, ձեզ կորցնելու վախի վրա

 

Եթե զուգընկերը ստուգում է ձեր հեռախոսը, փոստը, սոցցանցերում հաշիվները, կորտում գաղտնաբառերը եւ սպառնում է ինչ-որ բան անել ձեզ կամ իր հետ, դա նորմալ չէ եւ կործանում է ձեզ։

Հարաբերություններ, երբ դուք եք անընդհատ վերահսկում զուգընկերոջը, խանդում եք, չեք վստահում, վախենում եք կորցնել

Սրան կարելի է ավելացնել միայնակ լինել չկարողանալը։ Եթե դուք հարաբերություններն օգտագործում եք հոգեկան դատարկությունը լցնելու համար, նշանակում է՝ ժամանակն է պարզել՝ ինչ է կատարվում ձեր ներսում։

Հարաբերություններ, որոնում  միայն դուք եք նախաձեռնում

Զանգում եք, գրում եք, հանդիպում եք առաջարկում, իսկ զուգընկերը միայն համաձանում է կամ ոչ։ Նման խաղը առողջ հարաբերությունների նշան չէ։

Հարաբերություններ, որոնք ձեզ ստորացնում են

Սրանց կարելի է դասել վիրավորանքները, սեփական  գերազանցության ցուցադրությունը, «խայթոցները», ձեր չկայացած լինելը մատնանշելը եւ այլն։ Նման հարաբերություններն անհապաղ պետք է դադարեցնել եւ հասկանալ պատճառները, թե ինչու եք հայտնվել նման հարաբերություններում։

Հարաբերություններ, որոնցում դուք ստորացնում եք զուգընկերոջը

Եթե դուք չեք կարող զերծ մնալ վիրավորանքներից, զուգընկերոջ թերությունները մատնանշելուց, ձեռք բարձրացնելուց, դուք պետք է դադար առնեք եւ հասկանաք, թե ինչու եք այդպես վարվում։  Եթե զուգընկերը այնքան զզվելի է, որ արժանի է նման վերաբերմունքի, ինչու՞ եք դուք մինչեւ հիմա նրա հետ։

Հարաբերություններ, որոնցում դուք անընդհատ ինչ-որ բան եք ապացուցում, իսկ զուգընկերը կասկածում է

Հատկապես, եթե խոսքը ձեր զգացմունքների եւ միասին  լինելու պատրաստակամության մասին է։ Եթե զուգընկերը հերթական անգամ ասում է, թե մի՛ խաբիր, դու ինձ չես սիրում, իսկ դուք լացում  եք, փորձում հակառակն ապացուցել, ապա ամենայն հավանականությամբ ձեզ օգտագործում են սեփական էգոն բավարարելու համար։

Հարաբերություններ, որոնցում դուք չեք հասկանում, թե երբ ու ինչպես եք հայտնվել այդ մարդու կողքին

Եթե զուգընկերը լիդեր է, միշտապես նախաձեռնություն է ցուցաբերում եւ ձեզ թույլ չի տալիս շունչ քաշել, իսկ դուք պարզապես անում եք այն, ինչ նա է ուզում, շատ հնարավոր է, որ դուք կտրել եք ձեր ցանկությունների եւ զգացմունքների միջեւ կապը։  Դուք պետք է դադար առնեք եւ հասկանաք, թե ինչ է կատարվում։

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 225 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x