Գլխավոր էջ » 2018 » September » 29 » Ընտրեք մատանին, որն ամենաշատն է դուր գալիս Ձեզ, և իմացեք թե ինչպիսի կին եք Boomnews.am
8:42 PM
Ընտրեք մատանին, որն ամենաշատն է դուր գալիս Ձեզ, և իմացեք թե ինչպիսի կին եք Boomnews.am

Boomnews.am-ը գրում է.   

 

 

Առաջարկում ենք փոքրիկ մի ԹԵՍՏ։ Ընտրեք մատանին, որն ամենաշատն է դուր գալիս Ձեզ, և իմացեք, թե ինչ է վկայում Ձեր ընտրությունը Ձեր մասին։

1. Որսորդ

Վայրի էներգիա ունեք, որն ի հայտ է գալիս ձեզ անհրաժեշտ պահի։ Անհնար է մոռանալ ձեր աչքերը։ Հայացք, որը պարզապես մտնում է հոգին։ Ձեզ շրջապատող մարդիկ ձգտում են շփվել ձեզ հետ։ Ամբողջությամբ վստահում եք մտերիմներին, բայց դավաճանությունը երբեք չեք ներում։ Ձեր կյանքը շատերի հետաքրքրության առարկան է և հաճախ` նախանձի օբյեկտ։ Բայց ինքներդ հիմնականում ուշադրություն չեք դարձնում դրան։

2. Նուրբ գեղեցկություն ունեք

Առաջին հայացքից պարզ և ուրախ մարդ եք, մեծ շրջապատ ունեք, ձեզ հետ շփվելը հեշտ է և հաճելի։ Շատերն են նկատել, որ ձեզ հետ շփումից հետո իրենց տրամադրությունը բարձրանում է, ապրելու, արարելու ցանկություն են ունենում։ Ջերմ էներգիա ունեք։ Հարկավոր է ավելի շատ հոգ տանել ինքներդ ձեր մասին և ուրախացնել ձեզ։ Բաց մի թողեք հնարավորությունները, որոնք ձեզ տալիս է կյանքը։ Հաջողությունն ուղեկցում է ձեզ։

3. Սեր եք

Սիրում եք սիրել։ Սիրահարված լինելը ձեր սովորական վիճակն է։ Սովորաբար մեծ սեր եք տածում ամեն բանի հանդեպ՝ տղամարդու, աշխատանքի, սիրելի զբաղմունքի։ Պաշտում եք ճանապարհորդել։ Շատ գեղեցիկ եք, երբ ուրախանում եք։ Շլացնող ժպիտ ունեք, իսկ ուրախությունը միշտ անկեղծ է։ Ուրախություն եք նվիրում ձեզ շրջապատող մարդկանց։ Գնահատում եք ամեն ապրած օր, պաշտում եք հաճելի մանրուքներ։ Գեղեցիկ բաժակը, ծաղիկները, երաժշտությունը ձեզ համար մեծ նշանակություն ունեն։

 

4. Լեդի

Զուսպ եք, ոճի հրաշալի զգացողություն ունեք, կարողանում եք ձեզ մատուցել։ Հանգիստ եք, խորաթափանց։ Լավ ինտուիցիա ունեք. պարզապես հարկավոր է ավելի շատ վստահել դրան։ Որևէ գաղտնիք չի կարող սպրդել ձեր հայացքից։ Բայց երբեք չեք բացահայտի մյուսների գաղտնիքները։ Ձեզ կարելի է վստահել, ձեր վրա կարելի է հույս դնել ցանկացած իրավիճակում։ Գեղեցիկ դիմագծեր ունեք։ Մարդկանց մեջ գնահատում եք հուսալիությունը և սուր միտքը։ Դժվարությամբ եք տրվում զգացմունքներին, բայց ամուր եք սիրում։


շարունակությունը՝ այստեղ 

 

 

 

Նյութի աղբյուր՝   Boomnews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 821 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x