Գլխավոր էջ » 2018 » September » 30 » Խորը դեկոլտեով Անժելա Սարաֆյանի հոլիվուդյան կերպարը. News.am
8:52 PM
Խորը դեկոլտեով Անժելա Սարաֆյանի հոլիվուդյան կերպարը. News.am

News.am-ը գրում է.   

Անժելա Սարաֆյանն այն հայ դերասանուհիներից է, ում հաջողվել է հայտնվել հոլիվուդյան ֆիլմերում ու դրանով իսկ հպարտություն առաջացնել մեզ մոտ: 

«Վայրի արեւմուտքի աշխարհը» սերիալի աստղը շարունակում է գրավել Instagram-ի օգտատերերի սրտերն իր հիասքանչ լուսանկարներով, որոնք, ճիշտ է, հիմնականում իր միկրոբլոգում հրապարակում է Անժելայի քույրը:

Հերթական լուսանկարում գեղեցկուհի հայուհին ներկայացել է խոր լանջաբացղվածքով զգեստով, որի շքեղությունն էլ ավելի է ընդգծել դերասանուհու գեղեցկությունը:


Նա ինչպես միշտ ուշադիր կերպով է ընտրել աքսեսուարները՝ շեշտադրելով գեղեցիկ պարանոցն ու արիստոկրատությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զառան հրապարակել էր գեղեցկուհի քրոջ տեսանյութերից մեկը իր միկրոբլոգում, որում նա սեւ փայլուն ու շքեղ հանդերձանքով ներկայացել էրEmmy-ի 70-րդ մրցանակաբաշխությունը:

Նյութի աղբյուր՝   News.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 275 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x