Գլխավոր էջ » 2018 » September » 29 » Խորամանկ հնարք. լվացարանի խցանված անցքը միանգամից կբացվի Lurer.com
9:11 PM
Խորամանկ հնարք. լվացարանի խցանված անցքը միանգամից կբացվի Lurer.com

Lurer.com-ը գրում է.   

Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել բավականին տարածված մի խնդրից՝ լվացարանի խցանումից խորամանկ կերպով դուրս գալու հրաշալի տարբերակ։

Եվ նորից ժողովրդական միջոցներն ավելի արագ են և արդյունավետ, քան մեր օրերում մեծ տարածում գտած քիմիական նյութերը։ Սա փորձված մեթոդ է։

Ժամանակի ընթացքում լվացարանում կամ վաննայում կուտակվում են բազմաթիվ կեղտեր և փոշիներ։ Եվ մի գեղեցիկ օր հեղեղատարի խցանումն այնքան շատ է լինում, որ ջուրը չի կարողանում անցքերով հոսել։ Մի շտապեք սանտեխնիկ կանչել, քանի որ այդ իրավիճակն ունի լավ լուծում։

Այս խորամանկ հնարքն ինձ պատմել է տատիկս։ Այն օգնում է բացել լվացարանի խցանումը։
Մենք մեծ սիրով կկիսվենք ձեզ հետ այս միջոցով։

Բաղադրիչներ

  • 200 գրամ խմորի փխրեցուցիչ,
  • 200 գրամ աղ,
  • 150 մլ քացախ,
  • ջուր։

Պատրաստումը և օգտագործումը

Խառնեք աղը և փխրեցուցիչը։
Զգուշորեն լցրեք խառնուրդը լվացարանի անցքի մեջ (ինչպես ցույց է տրված լուսանկարում)։

Մի փոքր տաքացրեք քացախը և այն նույնպես լցրեք հոսքի համար պատասխանատու անցքի մեջ։ Տեղի կունենա սովորական քիմիական ռեակցիա, և միջոցը կսկսի փրփրել։

Հետո լցրեք տաք ջուր, որպեսզի այդպիսով լվաք խողովակները։ Այժմ ջուրն այլևս ոչ մի խոչնդոտի չի հանդիպի, քանի որ խցանված անցքն արդեն բացված է։

Միջոցն իսկապես շատ պարզ է։ Այս բաղադրիչները շատ լավ անցկացնում են ցանկացած կեղտի կուտակում՝ ընդհանրապես չվնասելով խողովակները։

 

Նյութի աղբյուր՝   Lurer.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 586 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x