Գլխավոր էջ » 2018 » September » 15 » Խեղված որսորդին նոր դեմք են փոխպատվաստել. Blognews.am
9:40 PM
Խեղված որսորդին նոր դեմք են փոխպատվաստել. Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

 

Կանադացի Մորիս Դեժարդանը աշխարհի ամենատարեց մարդն է, ում հետ կատարել են դեմքի ամբողջական փոխպատվաստում՝ տեղեկացնում է Daily Mail-ը:

 

 

 

Դժբախտ պատահարի հետևանքով դեմքի մեծ մասը կորցրած 64-ամյա որսորդը վերջին յոթ տարիների ընթացքում տառապել է անընդմեջ ցավից և չի կարողացել ոչ ուտել, ոչ խմել: Ջերալդը տարիներով դեմքի համապատասխանության թեստեր է անցել և այցելել հոգեբաններին, ովքեր օգնել են նրան հաղթահարելու նոր դեմք ձեռք բերելու հետ կապված բարդույթը:

Վիրահատությունը տևել է 30 ժամ, վիրահատությանը մասնակցել են 100 բժիշկներ: Փոխպատվաստել են տղամարդու դունչը, ատամները, շրթունքները, դիմային մկանները և նյարդերը: Այժմ նա կարող է ուտել, խոսել և զգալ հոտերը:

Վիրահատությունը կատարվել է մոտ մեկ տարի առաջ, սակայն միայն հիմա բժիշկները կարող են փաստել, որ այն հաջողվել է: 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 425 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x