Գլխավոր էջ » 2018 » September » 26 » Վովայի Արշակի որդին և քրեական գործը. նոր զարգացումներ. «Ժողովուրդ». Armlur.am
11:11 AM
Վովայի Արշակի որդին և քրեական գործը. նոր զարգացումներ. «Ժողովուրդ». Armlur.am

Armlur.am-ը գրում է.   

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 8-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր` Երեւանում` Կասկադի հարակից տարածքում, միջադեպ է տեղի ունեցել: 

Իսկ կիզակետում է եղել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդին: Ավելին` ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մեզ հետ զրույցում հաստատել էր այդ լուրերը` նշելով, որ միջադեպին ոստիկանությունում ընթացք է տրվել: «Անկեղծ ասած, տեղեկացված եմ, եւ դրան ընթացք է տրված»:

Օսիպյանի խոսքով` հիմա նյութեր են նախապատրաստում. «Ընթացքի մասին ձեզ լրացուցիչ կասենք»: Անցել է տեւական ժամանակ, եւ «Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հետաքրքրվեց, թե ինչ ճակատագրի արժանացավ տեղի ունեցած միջադեպը, ի պատասխան` ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ միջադեպով հարուցվել է քրեական գործ, եւ այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

 

 

 



 

 

Նյութի աղբյուր՝   Armlur.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 317 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x