Գլխավոր էջ » 2018 » September » 24 » 5 վիրավորական սխալ, որ թույլ ենք տալիս oծանելիք ընտրելիս Ladynews.am
9:57 PM
5 վիրավորական սխալ, որ թույլ ենք տալիս oծանելիք ընտրելիս Ladynews.am

Ladynews.am-ը գրում է.   

Երբեմն օծանելիքից մեր ակնկալիքները չեն համապատասխանում իրականությանը: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Կարդում ենք այլ մարդկանց կարծիքները

Մենք կարդում ենք հիացական արձագանքները, եւ մեր գլուխում ծնվում են որոշակի պատկերներ, թե ինչպիսին կլինի տվյալ բուրմունքը: Սակայն պարզվում է, որ դա բոլորովին այլ է: Զարմանալի չէ, որ հոտառությունն ու նախասիրությունները բոլորի համար տարբեր են: Այն, ինչ մեկին կարող է հաճելի թվալ, մյուսին, ընդհակառակը, գրգռում է: Բացի այդ, մենք կարող ենք փորձել բույրերի տեսականին տարբեր կլիմայական պայմաններում, եւ արդյունքում բույրերը կարող են բոլորովին այլ կերպ ներկայանալ: Ի վերջո՝ տրամադրությունը նույնպես մեծապես ազդում է, թե ինչպես ենք գնահատում բուրմունքը:

Մենք կարդում ենք հիացական արձագանքները, եւ մեր գլուխում ծնվում են որոշակի պատկերներ, թե ինչպիսին կլինի տվյալ բուրմունքը: Սակայն պարզվում է, որ դա բոլորովին այլ է: Զարմանալի չէ, որ հոտառությունն ու նախասիրությունները բոլորի համար տարբեր են: Այն, ինչ մեկին կարող է հաճելի թվալ, մյուսին, ընդհակառակը, գրգռում է: Բացի այդ, մենք կարող ենք փորձել բույրերի տեսականին տարբեր կլիմայական պայմաններում, եւ արդյունքում բույրերը կարող են բոլորովին այլ կերպ ներկայանալ: Ի վերջո՝ տրամադրությունը նույնպես մեծապես ազդում է, թե ինչպես ենք գնահատում բուրմունքը:

Գնում ենք նկարը

Մենք տեսնում ենք գովազդն ամսագրերում, եւ մեզ թվում է, որ բույրի հետ միային ձեռք կբերենք նոր կյանք: Մենք կարող ենք հայտնվել ծովափում, ստանալ աստվածային գեղեցիկություն, ձեռք բերել բազմաթիվ երկրպագուներ: Բայց դա տեղի չի ունենում, եւ ենք հիասթափվում ենք բույրից, որում ինքը՝ բույրը մեղավոր չէ: Այնպես որ, նայելով նոր օծանելիքի գովազդին եւ ուժեղ ցանկություն ունենալով գնելու այն, հարցրեք ինքներդ ձեզ. «Իսկ ես իրո՞ք ցանկանում եմ այս նոր ապրանքը, թե ավելի լավ է գումարն արձակուրդի վրա ծախսեմ»:

Որսում ենք այլոց երազները

Մենք լսում ենք ինչ-որ օծանելիքի մասին եւ որոշում, որ այն մեզ նույպես դուր կգա: Մինչդեռ, բուրմունքը յուրաքանրյուրի համար բացահայտվում է տարբեր կերպ: Շատ բան կախված է մաշկի քիմիայից, հորմոններից եւ սնունդից: Այսպես որ, արժե մեծ ուշադրություն դարձնել փորձարկմանը: Թույլ տվեք բուրմունքին անցնել բացահայտման երեք փուլով, եւ ամեն անգամ հարցրեք ինքներդ ձեզ. «Դա հենց այն է, ինչ ցանկանում եմ»:

Պատմություններ ենք գնում

 

Բույր ստեղծողները հաճախ լեգենդներ են պատմում դրանց մասին, ստեղծման պատմությունը, բաղադրիչների անսովոր ծագումը: Այնուամենայնիվ, նման պատմություններն ապրում են իրենց սեփական կյանքով, իսկ բույրերը՝ իրենց: Օծանելիքներն ընդամենը գործիք են, որոնք ունակ են վառ ազդակ հաղորդել: Մնացած ամեն ինչը ինքներս ենք ստեղծում:

Եթե կարծում եք, որ դուք հենց այդ ազատասեր եւ ինքնավստահ կինն եք, ում ենթադրում է այդ բույրը, ապա հարցրեք ինքներդ ձեզ․ «Կարող եմ դառնալ պատմության հերոսուհին»։ Եթե պատասխանը դրական է, ուրեմն այս օծանելիքը ձեզ համար հարմար է:

Լրացնում ենք հոգևոր դատարկությունը

Ինչ - որ մեկն այն լրացնում է նոր կոշիկներով եւ պայուսակներով (որը նույնպես սխալ է), ոմանք՝ օծանելիքով: Պարադոքսն այն է, որ դատարկությունը, միևնույնն է, կմնան: Եւ մեկ-երկու շաբաթ անց դարձյալ մի նոր բանի կարիք կզգաք։ Դրա մասին շատ հեշտ է խոսել, բայց դժվար է հասկանալ, եթե հատկապես ձեզ է վերաբեվրում:

Այդպիսի իրավիճակում պետք է անկեղծ ու ազնիվ լինեք ինքներդ ձեր նկատմամբ,․երբ ձեզ գայթակղում է առևտուրը՝ հարցրեք ինքներդ ձեզ․ «Ինչո՞ւ է ինձ պետք նոր բուրմունք»։ Իհարկե, խոսքն այն դեպքերի մասին է, երբ արդեն ունեք հարուստ հավաքածու, եւ դուք շարունակում եք գնել օծանելիք՝ լրացուցիչ տարածք զբաղեցնելով բնակարանում:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

 

Նյութի աղբյուր՝   Ladynews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 264 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x