Գլխավոր էջ » 2018 » September » 30 » «Վիա Գրա»-ի նախկին մեներգչուհուն մասնավոր երեկույթի ժամանակ նվաստացրել են. 1in.am
7:54 PM
«Վիա Գրա»-ի նախկին մեներգչուհուն մասնավոր երեկույթի ժամանակ նվաստացրել են. 1in.am

1in.am-ը գրում է.   

«Վիա Գրա» խմբի նախկին մեներգչուհի Աննա Սեդոկովային կորպորատիվ երեկույթի ժամանակ ելույթ ունենալիս նվաստացրել են, որից հետո նրա մեջ լվացվելու ցանկություն է առաջացել: Երգչուհին երախտամոռ ունկնդիրներից գանգատվել է Instagram-ում:

«Ես ունեցա իմ կյանքի վատագույն համերգներից մեկը: Արդեն մեկ ժամ է՝ պառկել և հեծկլտում եմ համարում: Ցանկանում եմ լվացվել և մաքրել ինձ այս դժոխային համից»,- խոստովանել է Սեդոկովան:

«Մարդիկ դահլիճում նստած խորոված են ուտում և ինձ նայում՝ ինչպես ծաղրածուի: Զվարճացրու մեզ, իսկ մենք հոգնել ենք, կնստենք: Իսկ դու պրոֆեսիոնալ ես: Մարդիկ չէ՞ որ պետք է ուրախություն և երջանկություն ստանան քո ելույթից: Բայց հասկանում ես, որ դահլիճում նստածները… (թքած) ունեն քեզ վրա»,- վրդովվել էր դերասանուհին: Նա բացատրել է, որ մասնավոր երեկույթներին ելույթները իր համար վաստակելու զգալի աղբյուր են, որից նա չի կարող հրաժարվել:

35-ամյա Աննա Սեդոկովան ուկրաինացի երգչուհի է և ելույթ է ունեցել «Վիա Գրա»-ում 2002-2004 թվականներին:

 

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 394 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x