Գլխավոր էջ » 2018 » September » 18 » Վերջնագրի ժամկետն ավարտվեց. Մյուսները կարող են չսպասել Սաշիկին. Lragir.am
10:39 AM
Վերջնագրի ժամկետն ավարտվեց. Մյուսները կարող են չսպասել Սաշիկին. Lragir.am

Lragir.am-ը գրում է.   

Սեպտեմբերի 11-ին ելույթ ունենալով նախընտրական հանրահավաքում, Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ ժամանակ էր տվել Սաշիկ Սարգսյանին՝ գումարները վերադարձնելու համար:

Նա ասել էր, որ միայն մի բանկային հաշվին Սաշիկ Սարգսյանն ունի 30 միլիոն դոլար: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը 1 շաբաթ ժամանակ էր տվել նաեւ Ռոբերտ Քոչարյանին, մյուս օլիգարխներին:

Սաշիկ Սարգսյանն արձագանքել էր ժամանակին, նշելով, որ իր այդ փողն անօրինական չէ, կոչ է արել վերացնել իր գույքի ու դրամական միջոցների կալանքը, եւ այդ պարագայում «հրապարակային հայտարարում եմ, որ վերը նշված գործողությունները կատարելու և Հայաստանի Հանրապետությունում իրական օրինականություն հաստատվելու դեպքում, պատրաստ եմ օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` իմ նախընտրած ոլորտը զարգացնելու և իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով»:

Հետաքրքիր առաջարկ է, որով Սաշիկ Սարգսյանը փորձում է փրկել թե կառավարության, թե իր «դեմքը» ստեղծված վիճակի համար: Ընդ որում, սա ունիվերսալ առաջարկ է, որը կարող է վերաբերվել նաեւ մյուս օլիգարխներին: Նրանք դեռ չեն արձագանքել վարչապետի վերջնագրին:

Մյուս կողմից, սա փաստացի գործարքի առաջարկ է իրավական գործընթացի, «պառկեցնելու» եւ այլնի փոխարեն, «սիրո ու համերաշխության» յուրատեսակ մոդել:

Ըստ էության, այս առաջարկը հիմնված է այն հանգամանքի նկատառումով, որ նախկին վարչակարգի մոտ «թղթերով ամեն ինչ կարգին է», եւ դժվար է իրավական ճանապարհով ապացուցել գումարների օրինականության հարցը:

Ինչպե՞ս կարձագանքի կառավարությունն այս առաջարկին, եւ ո՞ր տարբերակը կընտրվի: Կա՞ հստակ ու հասցեական հաշվարկ, թե որքան է գողացվել պետությունից:

Մինչ այդ, օլիգարխները կարող են չսպասել եւ միանալ Սաշիկ Սարգսյանի առաջարկին, ավելին՝ կարող են հանդես գալ ասենք ինչ որ հատուկ ֆոնդ ձեւավորելու առաջարկով, որը կֆինանսավորի տարբեր նախագծեր:

Նյութի աղբյուր՝   Lragir.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 446 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x