Գլխավոր էջ » 2018 » September » 30 » ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԵԾԱՆԻՎ ՔՇԵԼՈՎ՝ ԻՐ ՎՐԱՅԻՑ ԳՑՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ. Hraparak.am
11:36 PM
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԵԾԱՆԻՎ ՔՇԵԼՈՎ՝ ԻՐ ՎՐԱՅԻՑ ԳՑՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է.   

ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ քշելուց, Ալիեւի կրթական ցենզը գովալուց եւ ինձ պատասխանելուց զատ այսօր 3 կարեւոր քաղաքական ուղերձով փորձեց նախահարձակ լինել՝ առաջանցիկ տեմպերով իր վրայից գցելով պատասխանատվությունը։

  1. Ղարաբաղյան հակամարտության շուրջ օրեր առաջ ձեռքբերված եւ հանրությանը մեծ շուքով որպես մեծագույն դիվանագիտական առաջընթաց հրամցված պայմանավորվածությունների մասով Ալիեւը իրոք կրկին կարող է խաբել։

  2. Ազդարարված քաղաքական կոնսուլտացիաներից առաջ սեփական փաստարկների խոցելիությունը նախապես քողարկեց զանգվածային ակցիաների սպառնալիքներով։

  3. 2019-պետական բյուջեի նախագիծը, որով մինչ իշխանափոխություն տրված ոչ մի լուրջ խոստում չի իրականանա, պարզվում է, էլի նախորդ իշխանությունների ձեռքի գործն է, կարծես մենք էինք Հանրապետության հրապարակում ժողովրդին խոստանում կարճ ժամանակահատվածում բյուջեն առնվազն 800 մլն $ -ով ավելացնել։ Հաջորդ շաբաթը խորհրդարանական է, այս եւ այլ հարցերի մասին խոսելու առիթը կունենանք։

Նյութի աղբյուր՝   Hraparak.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 1401 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x