Գլխավոր էջ » 2018 » September » 29 » Ճակատագրի կանոնները 168.am
7:22 PM
Ճակատագրի կանոնները 168.am

168.am-ը գրում է.   

Թե ով է դրանք հորինել, հայտնի չէ։ Բայց նրանք, ովքեր ծանոթացել են դրանց հետ, շատ բաների հետ համաձայնել են ու հետագայում աշխատել են հետևել դրանց։

Դրանք նույնիսկ կանոններ չեն, այլ հոգեթերապևտիկ տեխնիկա։ Այն իր առջև տարհամոզելու խնդիր է դրել։ Դա երկար գործընթաց է։ Այն նպատակամղվածություն ու համառություն է պահանջում։

Դրա համար էլ այս կանոններին պետք է լրջորեն վերաբերվել ու խորհրդածել դրանց շուրջ, իսկ դրանք կարդալ պետք է ամեն օր։ Եթե դրանք մի անգամ կարդաս ու մի կողմ նետես, ապա ոչ մի օգուտ չի լինի։ Ավելի լավ է դրանք կախել սենյակում, որ շարունակ աչքիդ տակ լինեն։

Փորձեք ու շատ շուտով կհամոզվեք, որ համեմատաբար հեշտ է դարձել ապրելը։

1. Ամեն ինչի սկիզբը դատարկությունն է, բայց այն պետք է լցվի։

2. Ցանկալիին հասնելու համար միայն ցանկությունը քիչ է։ Պետք է որոշում կայացնել։ Միայն այդ դեպքում կհայտնվեն հնարավորություններ։

3. Սեփական ուղիդ փոխելու համար պետք է կանգ առնել, իսկ միայն դրանից հետո՝ սկսել այլ ուղղությամբ շարժումը։

4. Կյանքում հարկ է լինում վճարել ամեն ինչի համար։ Բայց ամենից թանկ անգործությունն է արժենում։ Երբեմն դա ակնհայտ է դառնում միայն կյանքիդ ճանապարհի վերջում։

5. Եթե մարդն անընդհատ վախենում է ինչ-որ բան այնպես չանել, սխալ գործել, ապա նա, անգամ չկասկածելով այդ մասին, գործում է իր կյանքի ամենամեծ սխալը։

6. Նմանը միշտ նմանին է ձգում։ Կյանքում ոչ մի պատահական բան չկա։ Մենք դեպի մեզ ենք ձգում բոլորովին էլ ոչ այն մարդկանց, ում կցանկանայինք տեսնել մեր կողքին, այլ նրանց, ովքեր մեզ շատ նման են։

7. Եթե դուք տեսնում եք, որ ձեր առջև դրված նպատակն անհասանելի է, ապա կենտրոնացեք այլ նպատակների վրա։ Դրանց հասնելով՝ փորձեք վերադառնալ առաջին նպատակի կատարմանը։

8. Եթե կյանքից ոչինչ չխնդրես, այն ոչինչ էլ չի տա։ Եթե ինչ-որ անորոշ բան խնդրես, ապա նվերն էլ նույնպիսի բնույթ կկրի։ Անհրաժեշտ է միշտ հստակ ձևակերպել ցանկությունները։

9. Կյանքում բացարձակ հաճույքներ չեն լինում։ Դրանք միշտ սահմանափակվում են մեր աշխարհընկալումներում։

10. Դուք ձգտո՞ւմ եք փոփոխությունների։ Ուրեմն մոռացեք պասիվության մասին։ Հենց նրա շնորհիվ է բաց թողնվում այն հնարավորությունը, որն ընձեռում է ճակատագիրը։ Գծեք երթուղին ու վերջնակետը, բայց որպեսզի հասնեք նրան, պետք է ճանապարհ ընկնել։

11. Կյանքը միշտ ստիպում է լուծել այն խնդիրները, որոնք մարդը խուսափում է լուծել։ Դրանցից հնարավոր չէ թաքնվել, քանի որ այժմ ինչ-որ խնդիր չլուծելով՝ այն ստիպված կլինեք լուծել կյանքի այլ փուլում։ Բայց այդ ժամանակ դրա համար ստիպված կլինեք շատ ավելին վճարել։

12. Կյանքում միշտ էլ ընտրության հնարավորություն կա։ Երբեմն այն կայանում է ընտրության բացակայության մեջ։ Կյանքում շատ հնարավորություններ կան, բայց ձեռք բերելով մեկը՝ միշտ կորցնում ես ինչ-որ այլ բան։ Դրա համար էլ կորուստներն անխուսափելի են։ Բայց դրանք միշտ կարելի է դիտարկել՝ որպես նոր ձեռքբերում։

13. Նորը միշտ ենթադրում է հնի կործանում։ Բայց պետք է ոչ միայն քանդել, այլև տեղը մաքրել։ Իսկ դրա համար պահանջվում են ուժեր, ժամանակ ու գիտելիքներ։ Չէ՞ որ պետք է իմանալ, թե ինչ կառուցել ու ինչպես։ Եթե այդպիսի գիտելիքներ չկան, ապա ավելի լավ է չքանդել, այլապես կարելի է ինչ-որ սարսափելի բան կառուցել։

14. Մարդը փորձում է փոխել կյանքը, բայց նրան խանգարում են հին կարծրատիպերն ու սովորությունները։ Դրանք անընդհատ աշխատում են նրան վերադարձնել սովորական ժամանցին։ Դրա համար էլ փոփոխությունները միշտ դանդաղ են ընթանում ու պահանջում են հոգեկան մեծ ուժեր։

15. Մեզնից յուրաքանչյուրը դեպի իրեն է ձգում այն, ինչ ինքն ամենաշատն է սիրում, սպասում կամ վախենում, քանի որ հենց դրա վրա է կենտրոնանում գիտակցությունը։ Ճակատագիրը երբեք ավելորդ բան չի տալիս։ Այն շռայլ է, բայց միայն ցանկալիի շրջանակներում։ Ընդարձակեք շրջանակները ու ստացեք ավելին։

16. Ողջ կյանքը համատարած հակասությունների շղթա է։ Ինչ-որ մեկին մենք սիրում ենք, իսկ ինչ-որ մեկին էլ ատում, ինչ-որ մեկի հետ ընկերություն ենք անում, մյուսի հետ էլ՝ մրցակցում։ Ձեռք ենք բերում ու կորցնում, հանդիպում ենք ու բաժանվում։ Մարդը ձգտում է կայունության ու միևնույն ժամանակ անբավարարության զգացում ունենում կյանքի չափավոր ընթացքից։ Անհնար է ինչ-որ բան հասկանալ՝ չիմանալով նրա հակառակ կողմը։

17. Մարդիկ ձգտում են ներդաշնակության, բայց դրան հասնելու համար պետք է ներքին ներդաշնակություն։ Դա սեփական արժանիքների ու թերությունների ընդունումն է, սեփական անկատարության գիտակցությունը ու ներքին խաղաղությունը։ Անհրաժեշտ է, որ գիտակցությունը, արարքներն ու զգացմունքները համաձայնեցված գործեն։

18. Պետք է հասկանալ, որ աշխարհը բոլորովին էլ միայն հաճույքներ վայելելու համար չի ստեղծված։ Շատ հաճախ այն չի համապատասխանում մեր սպասումներին ու նրա մասին ունեցած մեր պատկերացումներին։ Բայց պետք է միշտ ձգտել բարիք գործել։ Նա, ով դրան ունակ չէ, երբեք չի կարող գնահատել ուրիշներից ստացած բարիքը։

19. Մարդուն միշտ մարդկանց մեջ նյարդայնացնում է այն, ինչ հենց իր մեջ է նստած։ Այլ մարդիկ կարող են մեզ համար հայելիներ դառնալ։ Պետք է միայն շատ ուշադիր նայել նրանց մեջ։ Այդ ժամանակ մենք մեզ ավելի լավ կարող ենք ճանաչել։

20. Եթե ձեզ պատում է ինչ-որ բանի տիրելու բուռն ցանկություն, ապա դա նշանակում է, որ դուք չեք ընդունում ձեր ունակություններն ու արժանիքները։ Ուշադիր նայեք ինքներդ ձեզ, միգուցե դու ավելին ունեք, քան ցանկանում եք ունենալ։

21. Շատ դժվար է դիմադրել բացասական մտքերին։ Դրանք ստիպում են տառապել, տանջվել, հուզվել։ Այս բացասական կույտից առանձնացրեք մեկ միտք ու ճնշեք այն։ Այդ ժամանակ դուք կկտրեք վնասաբեր շղթան, և այն արդեն այդքան խիստ չի նյարդայնացնի ձեզ։

22. Ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք։ Այդ ժամանակ տագնապները, հուզումներն ու բարդույթները կանհետանան, և դուք կկարողանաք լիարժեք կյանք սկսել։

23. Մեզ շրջապատող աշխարհը բացարձակապես չեզոք է։ Այդ մենք ենք այն դարձնում լավը կամ վատը։ Աշխատեք իրականությունը դրականորեն ընդունել, և այդ ժամանակ այն կդառնա երջանիկ ու ուրախալի։

24. Երբեք ձեզ շրջապատող մարդկանց կարծիքին մի վերաբերվեք՝ որպես վերջին ատյանի ճշմարտության։ Բոլորի համար լավը լինել չի կարելի։ Միշտ կգտնվեն չարակամներ։ Թույլ մի տվեք, որ նրանք ձեզ իշխեն։

25. Մենք բոլորս էլ այս աշխարհ ենք գալիս ոչ մի տեղից ու հեռանում ենք դեպի ոչ մի տեղ։ Ուրեմն կարո՞ղ է մեր գոյությունն իմաստ ունենալ, և կա՞ արդյոք ինքը՝ կյանքը նրա բոլոր դրսևորումներում։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

 

Նյութի աղբյուր՝   168.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 222 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x