Գլխավոր էջ » 2018 » September » 15 » Թուրքիան նախապայման է դրել Հայաստանի առաջ. Hayacq.com
7:21 PM
Թուրքիան նախապայման է դրել Հայաստանի առաջ. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Բաքվում ելույթ ունենալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախապայման է առաջադրել Հայաստանի հետ սահմանը բացելու համար, այն է՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց առաջ պարտադիր պայման է Արցախյան հակամարտության կարգավորումը։

Էրդողանը խոսել է նաև Ադրբեջանի ավանդական ու ծեծված քարոզչական թեմաների մասին, թե Հայաստանը «օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը» և այլն, ու այդտեղից եզրահանգման եկել, որ այս պայմաններում Հայաստանը չի կարող իրենց պատմություն սովորեցնել։

«Ադրբեջանի ուրախությունը Թուրքիայի ուրախությունն է, Ադրբեջանի ցավը Թուրքիայի ցավն է», – հայտարարել է Էրդողանը «հայերից Բաքվի ազատագրումը» տոնելու միջոցառումներից մեկի ժամանակ։

Հայաստանը, հիշեցնենք, որ կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունները կառուցել առանց նախապայմանների, իսկ Թուրքիան խափանում է գործընթացը՝ այսպիսի նախապայմաններ առաջադրելով։

Թուրքիայի նախագահը, հիշեցնենք, Բաքու է մեկնել հենց քաղաքի «ազատագրման» 100-ամյակի տոնակատարությունների շրջանակներում։ Զորահանդեսի ժամանակ,ինչպես նախապես հայտարարվել էր, ձիերով անցնելու են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ, որոնց մի մասը կրելու է այն ժամանակվա թուրքական բանակի համազգեստներ։ Դրանով նրանք հարգելու են այն թուրքերի հիշատակը, որոնք ընկել են Բաքվի պաշտպանների դեմ մարտերում։

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 947 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x