Գլխավոր էջ » 2018 » September » 20 » Թոքախտն ամենամահացու հիվանդությունն է․ ԱՀԿ 1in.am
7:39 PM
Թոքախտն ամենամահացու հիվանդությունն է․ ԱՀԿ 1in.am

1in.am-ը գրում է.   

Թոքախտն ամենամահացու ինֆեկցիոն հիվանդությունն է աշխարհում, որը շրջանցում է ՁԻԱՀ-ին։ Այս մասին հայտնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները։

2017-ին այդ հիվանդությամբ 10 մլն մարդ է վարակվել, որոնցից 1․6 մլն-ը մահացել է։ Համաշխարհային հանրության ջանքերի շնորհիվ 2000-ից ի վեր թոքախտից 54 մլն մահ է կանխվել։

ԱՀԿ-ում նշել են, որ Երկրի յուրաքանչյուր չորրորդ բնակիչ վարակի պոտենցիալ կրող է՝ հիվանդությունն անհապաղ կանխելու կոչ անելով։ 

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Բժշկություն | Դիտումներ: 197 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x