Գլխավոր էջ » 2018 » December » 14 » Տոնական ու շատ համեղ աղցան այս տարվա խորհդանիշ խոզուկի տեսքով, որը կզարդարի ամանորյա սեղանները
12:30 PM
Տոնական ու շատ համեղ աղցան այս տարվա խորհդանիշ խոզուկի տեսքով, որը կզարդարի ամանորյա սեղանները

Blognews.am-ը գրում է.   

loading...

Բաղադրիչներ

 

  • կարտոֆիլ - 200 գր
  • երշիկ - 150 գր
  • եգիպտացորեն պահածոյացված - 100 գր
  • վարունգ մարինացված - 60 գր
  • պանիր - 50 գր
  • սոխ - 30 գր
  • ձու - 2 հատ
  • մայոնեզ - 100 գր
  • աղ - ըստ ճաշակի
  • պղպեղ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Ձուն ու կարտոֆիլը եփում ենք, ապա թողնում, որ սառչի: Սոխը մանր կտրատում ենք, լցնում ենք եռացրած ջրի մեջ, ավելացնում ենք խնձորի կամ գինու քացախը: Բոլոր բաղադրիչները խորանարդաձև կտրատում ենք, բացի սպիտակուցից: 

Ավելացնում ենք մայոնեզը, համեմում ենք աղով ու պղպեղով և զգուշորեն խառնում ենք:
 

Աղցանը լցնում ենք ափսեի մեջ, շրջանաձև տեսք ենք տալիս:
 

Վրան շաղ ենք տալիս քերիչով անցկացրած սպիտակուցը:
 

Այժմ ժամանակն է աղցանը զարդարելու, որի համար օգտագործում ենք երշիկ և ձիթապտուղ:
 

Համեղ, գեղեցիկ ու խորհրդանշական աղցանը պատրաստ է:
 

Ինչպես գիտենք, 2019 թվականը խոզի տարի է: Չնայած նրան, որ շատերը կնախընտրեն սեղաններին պարտադիր ունենալ խոզի բուդ, աղցան «Խոզուկ»-ը նույնպես կարող է տոնականություն հաղորդել ամանորյա սեղաններին: 

loading...

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Խոհանոց | Դիտումներ: 219 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0