Գլխավոր էջ » 2018 » September » 24 » Տղամարդուն չի կարելի բռի մեջ պահել. Լուիզա Ղամբարյան Armlur.am
10:16 PM
Տղամարդուն չի կարելի բռի մեջ պահել. Լուիզա Ղամբարյան Armlur.am

Armlur.am-ը գրում է.   

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստուհի Լուիզա Ղամբարյանը: Մենք փորձել ենք բացահայտել նրա էությունը, բնավորության միայն իրեն բնորոշ գծերը: 

 

-Լուիզա, ո՞րն է այն ամենաանմոռանալի նվերը, որ երբեւէ ստացել եք: -Նվերի «ամենա»-ն չի լինում: Ինձ համար շատ արժեքավոր են, օրինակ, հայրիկիս նվիրած ականջօղերը՝ ինստիտուտ ընդունվելու առթիվ, առանձնահատուկ թանկ է առաջին ուսուցչուհուս նվիրած բացիկը, որտեղ նա մարգարեական մոտիվներով գրել է, թե ինչպիսին է պատկերացնում իմ ապագան եւ նշել է, որ իմ տեղը բեմն է: Ինձ համար ճակատագրի ամենամեծ նվերն ընտանիքս է: Բազմաթիվ արժեքավոր նվերներ ունեմ երկրպագուներիս կողմից ստացված, այնպես որ, դրանք շատ են: -Մարդ, ում ամբողջ կյանքում պարտական եք: -Ծնողներս: Հենց նրանց շնորհիվ է, որ ես այսօր այնպիսին եմ, ինչպիսին կամ: Իմ բոլոր առավելությունների համար ծնողներիս եմ պարտական: -Որպեսզի լինել երջանիկ, հարկավոր է պարզապես… -Սիրել երջանկությունը եւ ուզենալ երջանիկ լինել: -Եթե ունենում եք մի փոքր ազատ ժամանակ… -Առաջին հերթին, իհարկե, նվիրում եմ դստերս: Դա անհրաժեշտի եւ հաճելիի միքս է: -Տղամարդուն բռի մեջ պահելու միակ ձեւը… -Տղամարդուն չի կարելի բռի մեջ պահել, հենց փորձես պահել, կգնա: Պետք է պարզապես կարողանալ համբերատար եւ անշահախնդիր սիրել: Եթե այս երկու կարեւորագույն հատկություններն ունես, քո պահանջներն էլ, շահերն էլ կբավարարվեն: -Ո՞րն է հայ աղջիկների ամենամեծ առանձնահատկությունը: 


 

 -Նվիրումը ընտանիքին. դա իրենց մեջ գենետիկորեն է դրված, ամենաբնազդային մակարդակով: Անկախ հասարակական դիրքից, դավանած արժեքներից՝ հայ աղջկա, կնոջ համար ընտանիքը կարեւորագույն արժեք է: Նույնիսկ բարոյական փայլուն կյանքով չապրող կանանց դեպքում էլի ընտանիքը բարձրագույն տեղում է: Իսկ այլ ազգի շատ կանանց մոտ դա այդքան էլ ընդգծված չէ: -Երազանք, որին դեռ չեք հասել: -Մանկուց ցանկացել եմ բազմազավակ ընտանիք ունենալ, բայց դա այն երազանքը չէ, որին ափսոսանքով եմ նայում: Աստծուն փառք եմ տալիս եւ գոհանում եմ իմ ընտանիքի համար, այնպես որ, նման երազանք երեւի թե չկա: -Ձեր կյանքի ամենադժվար պահերին ապավինում եք… -Աստվածաշնչին: Այն, ինչ մեզ չի սպանում, ավելի է ամրացնում: Այն փորձությունը, որին հանդիպելով Ձեզ թվում է, թե աշխարհի վերջն է, իրականում Աստված ուղարկել է Ձեզ փորձելու համար: Եթե ապավինեք տիրոջը, նույնիսկ ամենածանր իրավիճակը կարող եք նրա շնորհիվ հարթել: -Կոնֆլիկտի հակվա՞ծ եք, թե՞ ոչ: -Միանշանակ ոչ: -Մի բանի համար եք միայն զղջում, ինչի՞: -Զուր անցկացրած ժամանակի, թեեւ պարապուրդի հազվադեպ եմ մատնվել: Մտածում եմ, որ կարելի էր կյանքն ավելի գեղեցիկ ապրել, ավելի գունավոր, կարելի էր կյանքից ավելի շատ բան վերցնել եւ ավելի շատ բարիք գործել, խաղաղություն տարածել: -Հակառակո՞րդ, թե՞ թշնամի, ո՞րն է Ձեզ հոգեհարազատ: -Եթե պարտադիր պետք է այս երկուսից մեկն ընտրեմ, ապա հակառակորդը: Թշնամին ցանակացած դեպքում տանում է չարության, իսկ հակառակորդն արթնացնում է մրցակցելու, առաջ գնալու մղում, խթան: -Ուտեստ, որից երբեք չեք հրաժարվի: -Հաց ու պանիր լոլիկով ու վարունգով: -Հավատու՞մ եք տղամարդու եւ կնոջ միջեւ ընկերությանը: -Նախկինում այս առումով կարծրատիպային պատկերացումներ ունեի, բայց հիմա այն համոզման եմ, որ, այո, հնարավոր է այդպիսի ընկերություն: Անձամբ ես լավ ընկերության կարիք ունեմ, ու այդ մտերմությունը չպետք է դրսեւորվի կենացների մեջ, այլ ազնիվ շփման: -Հումոր, ինտելեկտ, հնարամտություն. տղամարդը սրանցից ո՞րը պետք է անպայման ունենա: -Երեքն է, ընդ որում՝ այդ որակները սերտորեն կապված են միմյանց հետ: Օրինակ՝ ինտելեկտուալը հիմնականում նաեւ հնարամիտ է եւ հումորով: -Կշռադատո՞ղ եք, թե՞ պահի ազդեցության տակ գործող: -Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսը: Արդեն քառասունս բոլորած կին եմ, որն ունի կյանքի որոշակի փորձառություն, եւ, իհարկե, տարիների ընթացքում ձեռք եմ բերել կշռադատելու ունակություն, բայց ես նաեւ էմոցիոնալ կին եմ, որը շատ դեպքերում կարող է հավասարակշռությունից դուրս գալ: -Եվ վերջին հարցը՝ ինքներդ Ձեզ ինչպե՞ս եք փրկում: -Փորձում եմ այդ փուլին չհասնել, ամեն ինչ անում եմ, որ կործանման եզրին չլինեմ եւ փրկվելու կարիք չլինի: Աննա Բաբաջանյան 

   

 

 

 

Նյութի աղբյուր՝   Armlur.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 222 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x