Գլխավոր էջ » 2018 » September » 19 » Տղամարդու կողմից հարաբերությունները խզելու 5 պատճառ. Hayacq.com
6:56 PM
Տղամարդու կողմից հարաբերությունները խզելու 5 պատճառ. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Հաճախ է պատահում, երբ  տղամարդը վախենում է լուրջ հարաբերություններից մի պարզ պատճառով, որ ինքն արդեն նմանատիպ եւ ոչ գոհացնող մի փորձ ունեցել է: Եվ որքան էլ որ դա սիրող կնոջ համար տխուր է, նա վախենում է կրկնել այն:

Հնարավոր է՝ այդպիսի խնդրի լուծման համար զուտ ժամանակ է պետք, որի ընթացքում Ձեր ընտրյալը կարող է ավելի լավ ճանաչել Ձեզ եւ հասկանալ, որ Ձեր դեպքում ամեն ինչ կարող է այլ կերպ լինել:

Հնարավոր է, որ նաՁեզանից փոքր է եւ լուրջ հարաբերությունների համար դեռ չի հասունացել, այդ պատճառով էլ դրանցից վախենում է, ինչպես անեւ վախենում է այն պատասխանատվությունից, որն, անշուշտ, ստիպված է լինելու կրել: Այդ իրավիճակում բացառապես դուէ պետք է ընտրեք: Հարցրեք Ձեզ, թե արդյոք պատրաստ եք նրա հետ լինել իր պայմաններով, սպասել մինչ նա կհասունանա «մեծահասակ կյանքի» համար: Բայց իմացեք, որ վտանգում եք Ձեր ժամանակը՝ առանց վստահ լինելու, թե արդյոք Ձեր ընտրյալը կգնահատի Ձեր զգացմունքները հետագայում:

Շատ տղամարդիկ վախենում են կորցնել ազատությունը, «շղթայել իրեն», նույնիսկ եթե սիրում է: Նրանց թվում է, թե կնոջ հայտնվելուն պես իրենց ազատությունը էապես կսահմանափակվի: Այս պարագայում դժվար է խոսել իրավիճակի որոշակի լուծման մասին: Ավելի հավանական է, որ այդ տղամարդիկ լուրջ հարաբերությունների համար այդպես էլ ողջ կյանքում չհասունանան: Կնոջ լավագույն ելքը կլինի այդպիսի ազատասերի համար արժեքային համակարգ ընդունել, խոսքով ու գործով համոզել, որ իր անձնական տարածքն ու թանկարժեք ազատությունը Ձեր նրբանկատ ներկայությամբ չի խաթարվի

Հաճախ տղամարդն իրեն լուրջ հարաբերությունների համար պատրաստ չի համարում ֆինանսական չկայացվածության պատճառով: Շատ դեպքերում դա կարեւոր պահ է նաեւ կնոջ համար: Նրանց մեջ քչերն են ի վիճակի զրկանք կրել հանուն սիրո: Եթե դուք նրանցից մեկն եք, փորձեք համոզել Ձեր տղամարդուն, որ միեւնույն նավակը երկուսով վարելն ավելի հեշտ է:

Ձեր համատեղ միության մեջ կասկածներ ունենալու տղամարդու ամենալուրջ պատճառը կարող է լինել նրա վախը, թե չի կարող Ձեզ բավարար ուժգին սիրել: Նրան հաճելի է Ձեզ հետ ժամանակ անցկացնելը, սիրով զբաղվելը, բայց միասին ապրել եւ, մանավանդ, համատեղ ապագա կառուցել՝  նա պատրաստ չէ: Դա բավական հաճախ է պատահում: Լավագույն խորհուրդն է ՝ գտնել այնպիսի մեկին, որը կհամապատասխանի Ձեր պահանջներին: Քանի որ դեպքերի մեծ մասում հենց տղամարդու եւ նրա զգացմունքների ոչ բավարար հասունությունն  է խախտում ստիպողաբար ձեռք բերված լուրջ հարաբերությունները:

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 271 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x