Գլխավոր էջ » 2018 » September » 26 » Տղամարդու՝ երեխայի հետ զուգարանում նկարը լույս է սփռել հայրության անսպասելի խնդրի վրա. 1in.am
7:55 PM
Տղամարդու՝ երեխայի հետ զուգարանում նկարը լույս է սփռել հայրության անսպասելի խնդրի վրա. 1in.am

1in.am-ը գրում է.   

Ամերիկացի Դոնթե Փալմերը փոքրիկ որդու հետ լուսանկար է հրապարակել ռեստորանի տղամարդկանց զուգարանում, որպեսզի ցույց տա, թե ինչ դժվար է հոր համար փոխել երեխայի տակդիրը։

Նկարը հասանելի է տղամարդու Instagram-ի էջում։

Նկարում երևում է, որ Փալմերը կքանստել է և երեխային դրել ծնկներին, որպեսզի փոխի տակդիրը։

«Ինչո՞ւ տղամարդկանց զուգարաններում չկան երեխաների շորերը փոխելու հատուկ սեղաններ, կարծես մենք գոյություն չունենք։ Տեսնում եք, մենք սա հաճախ ենք անում։ Նայեք, ինչ հարմար է տղայիս այսպես, նրա համար սա սովորական բան է»,– գրել է հայրն իր հրապարակման մեջ։

Պարզվել է, որ Փալմերը հրատապ խնդիր է շոշափել, որի հետ բախվում են շատ հայրեր։ Նրա գրառումը մի քանի հազար լայք է հավաքել և շատ մեկնաբանողներ համաձայնել են նրա հետ:



Մի տղամարդ գրել է, որ մի անգամ ինքը ստիպված է եղել խնդրել, որ սուպերմարկետում մտնի կանանց զուգարան երեխայի հետ։

«Զգում եմ քո ցավը, եղբայր, ես շատ անգամ եմ դա զգացել իմ մաշկի վրա»,– գրել է մեկ ուրիշը։



 

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 625 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x