Գլխավոր էջ » 2018 » September » 17 » Թեստ, որը կօգնի արագորեն բացահայտել ձեր հոգեբանական նկարագիրը. 168.am
11:35 PM
Թեստ, որը կօգնի արագորեն բացահայտել ձեր հոգեբանական նկարագիրը. 168.am

168.am-ը գրում է.   

Ի՞նչ եք առաջինը տեսնում լուսանկարում:

Արմատներ: Ւնտրավերտ եք: Հանգիստ լսում եք քննադատությունը, ընկալում այն: Քննադատությունը համարում եք յուրօրինակ խորհուրդ, որի միջոցով ևս ամեն բան դեպի լավն եք փոխում: Կյանքն առանց կարգուկանոնի չեք պատկերացնում: Սկզբունքներն ու բարոյական արժեքները ձեզ համար առաջին տեղում են: Կամային մարդ եք, ով կարողանում է հասնել նրան, ինչ ցանկանում է: Միշտ ձգտում եք ավելի լավը լինել: Ոչ ոք չի կարող խլել ձեր անկախությունը, պարտադրել իր կարծիքը: Առողջ մտածողություն, որը համակցվում է որոշակի կամակորությամբ: Այս ամենը ձեր մասին է:

Ծառեր: Էքստրավերտ եք: Մարդկանց հետ շփման ընթացքում հարգալից եք, բայց երբեք թույլ չեք տա օգտագործել ձեզ: Հարազատների և մտերիմների հետ հարաբերություններում առավելագույնս անկեղծ եք, հավատարիմ: Նույնը սպասում եք նրանցից: Ձեր վստահությանն արժանանալու համար մարդիկ պետք է ջանքեր գործադրեն: Առեղծվածային եք, քչերն են կարողանում հասկանալ՝ ինչ եք մտածում:

Շուրթեր: Հանգիստ մարդ եք, կարողանում եք հաղթահարել դժվարություններ: Բայց հնարավորության դեպքում կգերադասեիք խուսափել դրանցից: Ճկուն միտք ունեք: Թեև իմաստուն եք՝ կարող եք նաև միամիտ լինել, քանի որ հակված եք չափից շատ վստահել մարդկանց: Միշտ ձգտում եք մարդկանց մեջ միայն լավագույնը տեսնել: Մարդիկ կարող են կարծել, թե թույլ եք կամ օգնության կարիք ունեք, ինչն իրականությանը չի համապատասխանում: Բարությունը ոչ թե թուլության, այլ ուժի  նշան է: Մտերիմները վստահում են ձեզ, դիմում խորհուրդներ ստանալու համար:

Նյութի աղբյուր՝   168.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 392 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x