Գլխավոր էջ » 2019 » July » 7 » Թեստ. նկարեք ձեր հոգեբանական դիմանկարը
10:48 PM
Թեստ. նկարեք ձեր հոգեբանական դիմանկարը

Blognews.am-ը գրում է.   

սր
loading...

Թեստ, որը կօգնի այլ տեսանկյունից նայել սեփական կյանքին: Ձեև առջև 6 քառակուսի է պատկերված: Դրանցում նկարեք առաջին բանը, որը գալիս է ձեր մտքին:

#1 Կյանքի նպատակ

  • Եթե նկարի կենտրոնը կետն է, ցանկություն, նպատակ ունեք, որի իրականացման համար մեծ ուժեր եք ծախսում, կանգ չեք առնում, քանի դեռ չեք հասնել նրան, ինչ ուզում եք:
  • Եթե նկարը նման է աչքի, ամուր կանգնած եք հողին, գիտեք ձեր նպատակը, ռեալ եք նայում ամեն բանի:
  • Եթե բազմաթիվ կետեր եք նկարել, փոքր պատկերներ, բազմաթիվ գաղափարներ ունեք, սիրում եք երազել, հաճախ եք կանգ առնում կեսճանապարհին՝ այդպես էլ ավարտին չհասցնելով սկսածը:

#2 Մարդկանց ազդեցությունը ձեզ վրա

  • Եթե մի քանի գիծ եք նկարել, որոնք կրկնում են նկարում արդեն պատկերված գծի տեսքը, սովոր եք հենվել մյուսների կարծիքի վրա, խորհրդակցել: Գրեթե երբեք ինքնուրույն որոշում չեք կայացնում:
  • Եթե նկարել եք պատկեր, որը ոչ մի կերպ կապված չէ գծի հետ, նշանակում է՝ հասարակության կարծիքը ձեզ համար դեր չունի, դուք եք ձեր կյանքի տերը:

#3 Վերաբերմունքն ընտանիքին

  • Եթե ձեր նկարած պատկերը փոքր քառակուսու ներսում է, ընտանիքը ձեր ամրոցն է:
  • Եթե պատկերը քառակուսուց դուրս է, ընտանիքը երկրորդական է ձեզ համար:
  • Եթե պատուհան եք նկարել, նշանակում է՝ ձեր բոլոր մտքերը, սիրտը հարազատների հետ են, մնացած բաները ձեզ այնքան էլ չեն հետաքրքրում:

#4 Շփումն աշխարհի հետ

  • Եթե գծերը հատվում են, նշանակում է՝ ուրախ մարդ եք, հեշտությամբ եք կոնտակտի մեջ մտնում:
  • Եթե գծերը վերածվել են պատկերի՝ ճանապարհ, գետ, չեք սիրում միայնություն, միայն ընկերների շրջապատում եք հարմարավետ զգում:
  • Եթե պատկերը ոչ մի կերպ կապված չէ գծերի հետ, նշանակում է՝ փակ մարդ եք:

#5 Մտածողության տեսակը

  • Եթե նկարում առարկա կամ մարդ է պատկերված, վերլուծական մտածողություն ունեք, գիտեք՝ ինչպես իրականություն դարձնել մտածածը: Տրամաբանական առաջադրանքները հեշտությամբ եք կատարում:
  • Եթե անհասկանալի գծեր, պատկերներ եք նկարել, ստեղծագործող մարդ եք, սիրում եք երազել, մարդիկ հաճախ դժվարությամբ են հասկանում ձեր մտքերը:

#6 Սեր

  • Ծառ՝ սիրտը ռոմանտիկայի ու իսկական սիրո կարիք ունի:
  • Երկու գծերը միանում են՝ չիրականացած ցանկություններ ունեք:
  • Ջահ՝ կիրք եք որոնում:
  • Տուն, երկնաքեր՝ ակտիվորեն փնտրում եք երկրորդ կեսին:

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 99 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
var check =function(){ if(document.activeElement.parentNode && document.activeElement.parentNode.id=="") $("").trigger(""); else setTimeout(); }