Գլխավոր էջ » 2018 » September » 28 » Տեսախաղերի միջոցով կարելի է նիհարել. գիտնականներ Hayacq.com
11:18 PM
Տեսախաղերի միջոցով կարելի է նիհարել. գիտնականներ Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Հնարավոր է ավելորդ քաշից ազատվել տեսախաղերի միջոցով: Այս մասին նշված է Pediatric Obesity-ում հրապարակված հետազոտության մեջ:

 

Հետազոտության շրջանակում իրականացված GameSquad ծրագրին մասնակցել են 46 ընտանիքներ՝ 10-12 տարեկան երեխաներով, որոնք ավելորդ քաշ կամ ճարպակալում են ունեցել: Ծրագրի տեւողությունը կազմել է 6 ամիս: Ընտանիքների կեսը ընդգրկվել է, այսպես կոչված, «գեյմերների խմբում», մնացյալը՝ հսկիչ խմբում:

Գեյմերները պետք է ամեն օր կատարեին 60-րոպեանոց ֆիզիկական ակտիվության հրահանգները: Այս նպատակի համար նրանց տրամադրվել էին Xbox, շարժումներին հետեւող հաղորդիչ, Fitbit ֆիթնեսի սարք եւ 4 հատուկ խաղեր՝ Your Shape: Fitness Evolved 2012, Just Dance 3, Disneyland Adventures եւ Kinect Sports Season 2:

Երեխաներին առաջարկել են խաղալ ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ՝ իրենց էներգածախսը մեծացնելու համար: Դրանից բացի, ամեն շաբաթ համացանցով բանակցել են մարզչի հետ:

Գեյմերների ընտանիքների մեծ մասը (23-ից 22-ը) հասել է 6-ամսյա ծրագրի վերջին: Ըստ որում՝ հետազոտության ավարտին գեյմեր երեխաների մոտ գրեթե 3 տոկոսով նվազել է մարմնի զանգվածի համաթիվը, իսկ խոլեստերինի մակարդակը՝ 7 տոկոսով: Նույն ժամանակահատվածում հսկիչ խմբում ընդգրկված երեխաների ՄԶՀ-ն 1 տոկոսով մեծացել է, իսկ խոլեստերինը հակառակը՝ բարձրացել:

Ուշագրավ է, որ հետազոտության ընթացքում գեյմերների ընտանիքների բոլոր անդամների քաշը նույնպես նվազել է:

Գիտնականները համոզված են, որ ժամանակակից տեխնոլոգիաները կարելի է օգտագործել ֆիզիկական ակտիվության մեծացման հանդեպ երեխայի մոտ բարձր շահագրգռվածություն առաջացնելու համար:

 

 

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 255 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 5.0/1
x
x