Գլխավոր էջ » 2018 » September » 14 » ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ՈՒՄ Փաշինյանի և գործարարների հանդիպման ուշագրավ դրվագները. ինչու էին բացակա հայտնիները և ինչու «տաքացավ» Ռուբեն Վարդանյանը
1:09 AM
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ՈՒՄ Փաշինյանի և գործարարների հանդիպման ուշագրավ դրվագները. ինչու էին բացակա հայտնիները և ինչու «տաքացավ» Ռուբեն Վարդանյանը

armlur.am-ը գրում է.   

Շաբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպեց ռուսաստանաբնակ գործարարների հետ: Հանդիպումն, իհարկե, անակնկալներով լի էր. ե՛ւ գործարարների, ե՛ւ Նիկոլ Փաշինյանրի խոսքերում նորություններ կային: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` գործարարների հետ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ այնքան էլ հարթ չի անցել, քանի որ հավաքվածները հիմնականում նախկին իշխանության հետ տարբեր թելերով կապված գործարարներ են, որոնք իրենց համարավետ չեն զգում նոր իշխանության օրոք:

 

Նրանցից շատերը դիտորդի նման նստել են, միմյանց հետ SMS հաղորդագրություններով շփվել ու հյուրի պես էլ հեռացել են: Որոշ մասն էլ իրար հետ զրուցելիս ասել են, որ այլեւս Հայաստանում 1 ռուբլի էլ չեն ներդնի, քանի որ չեն վստահում նոր կառավարությանը, որի մտածողությունը լոզունգային է ու շարժվում է մարդաորսի տրամաբանությամբ: Հետեւաբար, որեւէ մեկը չի ցանկանում ավելորդ գլխացավանք ունենալ, ճաղավանդակների հետեւում հայտնվելու հեռանկարի գնով ներդրումներ կատարել: Թերեւս սրանով էր պայմանավորված այն, որ «Տրոյկա դիալոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Վարդանյանը բավականին ագրեսիվ տոնայնությամբ Նիկոլ Փաշինյանին հանդիմանեց. «Քանի որ մեզ մոտ գորածարար հանդիպում է, ոչ թե հանարահավաք, եթե կարելի է, խոսենք թվերով, այլ ոչ թե կոչերով ու կարգախոսներով: Մենք դրանք արդեն շատ ենք լսել: Գործարարները պետք է հասկանան, թե ո՞ր ոլորտում կարող են ներդրում անել, որքա՞ն կլինի վերադարձելիությունը, ինչպիսի՞ն կլինեն հարկերը: Հայաստանում խնդիր է այն, որ եթե անգամ ամեն ինչ օրենքով ես անում, ներդրված գումարը հետ բերելու ռիսկերը շատ բարձր են: Օրինակ՝ բանկային ոլորտում դրանք 6 տոկոսով ցածր են, քան Վրաստանում: Ինչպե՞ս անել, որ ձենռնտու լինի ներդրում անելը Հայաստանում: Վրաստանում 6 հարկատեսակ է, Հայաստանում՝ 18: Ի՞նչ եք անում, որ Հայաստանում էլ լինի 6 հարկատեսակ»- հայտարարեց Վարդանյանը՝ բարձրացնելով ՌԴ-ում ապրող 2 մլն հայերի հարցը, որոնք եւս ունեն Հայաստանից ուշադրության կարիք: Պարզվում է՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ՀՀ ամենաօրինակելի ներդրողի համբավ ունեցող Ռուբեն Վարդանյանը հայկական անձնագիր չունի ու կարծես թե դրա մեղավորն էլ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ: Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում: 


 

 

Նյութի աղբյուր՝   armlur.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 278 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x