Գլխավոր էջ » 2018 » September » 26 » ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր կարող էին ապօրինի կերպով գաղտնալսման սարքեր ներմուծել Հայաստան. Armlur.am
7:12 PM
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր կարող էին ապօրինի կերպով գաղտնալսման սարքեր ներմուծել Հայաստան. Armlur.am

Armlur.am-ը գրում է.   

ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամներն աշխատանքային փակ քննարկում անելուց հետո վերադարձան եւ դռնբաց նիստում հայտարարեցին, թե ինչ որոշումներ կայացրին:

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտնեց, որ նիստից հետո հանձնաժողովի անդամները լրատվությանը տեղեկություն չեն հայտնելու, հայտնելու են հաղորդագրությունների միջոցով: Որոշում է կայացվել պաշտոնատար անձանց հրավիրելու դեպքում նիստներն անցկացնել դռնփակ, իսկ, օրինակ, փորձագետների ժամանելու դեպքում հանձնաժողովի անդամները կարող են որոշել եւ նիստը միաձայն անցկացնել:

Նա նշեց, թե քննարկումները կսկսեն հենց այն մասից, թե ինչպես է հնարավոր եղել ՀՀ-ում փաստորեն գաղտնալսել այդպիսի խոսակցություններ: «Պետք է տրամադրեն տեղեկություններ, թե ինչ սարքավորումներ են ՀՀ ներմուծվել անկախությունից ի վեր, հարցումներ, թե ինչ տեղեկություններ կան, որ որևէ անձինք ապօրինի են ներմուծել կամ օգտագործում նման սարքավորումներ և այդպես շարունակ»,- նշեց Կոստանյանը:

Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը ստեղծված է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված ձայնագրությունից հետո:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: 
 


 



 

Նյութի աղբյուր՝   Armlur.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 127 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x