Գլխավոր էջ » 2019 » July » 6 » Տեսանյութ. Նոր մեթոդ՝ ճաղատացման դեմ,որը թույլ կտա անսահմանափակ քանակությամբ մազեր աճեցնել
10:50 AM
Տեսանյութ. Նոր մեթոդ՝ ճաղատացման դեմ,որը թույլ կտա անսահմանափակ քանակությամբ մազեր աճեցնել

Hayacq.com-ը գրում է.   

loading...

Կոլումբիական համալսարանի գիտնականները մշակել են ճաղատացման դեմ պայքարի ինովացիոն մեթոդ:

Հետազոտողներին առաջին անգամ հաջողվել է իմունային բջիջների տեսակ հայտնաբերել, որոնք M օնկոստատին սպիտակուց են արտադրում (OSM), որը մազապարկերի ցողունային բջիջները հանգստի վիճակում է պահում: Այնուհետեւ պարզել են այն ցածր մոլեկուլյար ինհիբիտորները եւ հակամարմինները, որոնք M օնկոստատինի արտադրությունն ապաակտիվացնում են՝ դրանով օգնելով ակտիվանալ մազապարկերի ցողունային բջիջներին:

Հաջորդ փուլում փորձի անցկացման համար 3D տպագրության միջոցով տպագրվել են հատուկ պլաստիկե պլատֆորմներ: Աճեցնելով մարդկային մաշկի նմանակը՝ գիտնականները տառացիորեն այն «ցանել» են մազապարկերի ցողունային բջիջներով: Հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք ստացել են JAK-STAT անվանումը, հետազոտողներին հաջողվել է հասնել մազերի աճին:

Գիտնականները համոզված են, որ այս տեխնոլոգիան թույլ կտա անսահմանափակ քանակությամբ մազեր աճեցնել, որոնք հետագայում կարող են պատվաստել պացիենտին:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում:

loading...

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 120 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0