Գլխավոր էջ » 2018 » September » 27 » Տաթեւիկ Ադումյանը խորը դեկոլտեով զգեստով՝ Վիեննայում. News.am
3:00 PM
Տաթեւիկ Ադումյանը խորը դեկոլտեով զգեստով՝ Վիեննայում. News.am

News.am-ը գրում է.   

Ինչպես հայտնի է երիտասարդ, սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը շատ է ճամփորդում:

Այս մասին վկայում են երիտասարդ դերասանուհու միկրոբլոգում արված հրապարակումները: Տաթեւիկն այս անգամ կրկին մեկնել է Եվրոպա, ավելի ճիշտ, Վիեննա: Դերասանուհին Instagram-ի իր էջում հերթական, նոր լուսանկարն է հրապարակել:

Այս անգամ Տաթեւիկ Ադումյանն իր միկրոբլոգի 155 հազար հետեւորդների հետ կիսվել է իր ամառային, գեղեցիկ լուքով: Իր հրապարակման մեջ նա նստած է փողոցում, իսկ հագին՝ ամառային, ծաղկավոր, խորը դեկոլտեով զգեստ է ու սպորտային կոշիկներ: Լուսանկարին կից դերասանուհին մեկնաբանություն չի թողել:

Նշենք, որ ավելի վաղ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն իր Instagram-ի էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանել է 24 ժամ, որից հետո այն ջնջվում է, կարճ հոլովակ էր հրապարակել:

Իր միկրոբլոգի հետեւորդների հետ դերասանուհին կիսվել էր, թե ինչպես է զվարճանում առեւտրի կենտրոնում:

Նա կրում էր սպորտային կոշիկներ, ջինսե երկար պիջակ: Այս հրապարակմանը կից որեւէ գրառում չկար արված:

Նյութի աղբյուր՝   News.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 594 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x