Գլխավոր էջ » 2018 » September » 20 » Տարոն Մարգարյանից առգրավվելու է 1 մլրդ 800 մլն դրամ. Վանեցյան Hayacq.com
8:04 PM
Տարոն Մարգարյանից առգրավվելու է 1 մլրդ 800 մլն դրամ. Վանեցյան Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

ԱԱԾ-ում հարցաքննվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: 

 

Մարգարյանը ունի վկայի կարգավիճակ: Ընդհանուր առմամբ իրավապահներն առգրավելու են 1 միլիարդ 800 մլն դրամ, որը Տարոն Մարգարյանը յուրացրել էր «Երևան» հիմնադրամից:

Արթուր Վանեցյանն ասաց, որ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումը աշխատանքներ է տանում այդ գումարները պետական բյուջե վերադարձնելու համար: 

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 397 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x