Գլխավոր էջ » 2018 » September » 18 » Թալիսմաններ, որոնք երկարակեցություն ու հարստություն են բերում. Hayacq.com
9:10 PM
Թալիսմաններ, որոնք երկարակեցություն ու հարստություն են բերում. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Այսօր ամենահայտնի թալիսմանները սկիզբ են առնում ֆեն-շուի ուսմունքից:

Այժմ երկարակեցության ամենահայտնի թալիսմանը կրիան է: Կրիաների կյանքի տևողությունը մոտավորապես 150 տարի է և այդ հանգամանքի մասին վկայում են գիտնականների ուսումնասիրություններն ու լեգենդները: Ոչ միայն արձանիկը կամ վզնոցը կարող է թալիսման համարվել, այլ նաև կենդանի կրիան: Ֆեն-շուի ուսմունքի հետևորդներն ասում են, որ կրիան պետք է լինի բոլոր տներում, դա ոչ միայն երկարակեցության խորհրդանիշն է, այլ նաև առողջության ամրացման և զարգացման:

 

Կռունկը անմահության, հարստության ու երկար կյանքի խորհրդանիշն է: Այն ունիվերսալ թալիսման է, սակայն ավելի լավ է այն հյուրասենյակում կամ ննջասենյակում տեղադրեք:Եթե նկարի վրա պատկերված են երկու կռունկներ, ապա ամուսնության ամրությունը ևս երաշխավորված է:

 

Եղջերուի արձանիկը կարող եք տեղադրել աշխատավայրում: Այն զարգացման և ֆինանսական հաջողության խորհրդանիշն է: Եթե եղջերուն տանն է գտնվում, ապա տան անդամները լուրջ հիվանդություններ չեն ունենա:

 

Բույսերի շարքում երկարակեցության խորհրդանիշը բամբուկն է: Կարծիք կա, որ այն դրական ազդեցություն է ունենում տան աուրայի վրա: Կարելի է բամբուկից պատրաստված իրեր ձեռք բերել: Դրանք կնպաստեն ձեր տանը ներդաշնակության ստեղծմանը:

 

Հին լեգենդի համաձայն՝ Երկնային Թագուհու այգում տարին մեկ անգամ դեղձի ծառի պտուղներ են հասունանում: Չինաստանում և շատ այլ երկրներում՝ այս պտուղը հոգևոր ամրության ու երկարակեցության խորհրդանիշն է: Այս ծառից պատրաստված իրերը կամ մրգերը հիանալի թալիսման են: Դրանք տանը տեղադրելով՝ ձեզ կապահովագրեք բացասական էներգիայից:

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 293 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x