Գլխավոր էջ » 2018 » September » 28 » Տաջիկստանում պատժել են Փաշինյանին. նրան «իզգոյ» են համարում Politik.am
9:18 PM
Տաջիկստանում պատժել են Փաշինյանին. նրան «իզգոյ» են համարում Politik.am

Politik.am-ը գրում է.   

Դուշամբեում ԱՊՀ երկրների ղեկավարների պատվին Տաջիկստանի նախագահի տված ընթրիքին Ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նստել սեղանի ծայրին: Այս ընթրիքից տարածված լուսանկարները մեծ հետաքրքրություն առաջացրին: Շատերի գնահատմամբ սա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի ղեկավարի նկատմամբ:

Իրավապաշտպան Ստեփան Դանիելյանը այս ընթրիքի մասին գրել էր.«Եթե անգամ Հայաստանը զորամիավորումներ ուղարկի ոչ միայն Սիրիա, այլ անգամ Լուգանսկ, միևնույն է, Հայաստանը (ոչ թե Նիկոլը) նստելու է սեղանի ծայրին, բոլորից մեկուսացված՝ նաև հնարավոր պատերազմի դեպքում։ Անգամ աշխարհաքաղաքական դիրքերը երկրորդական են գործող էլիտայի համար, իրենց մորթին իրենց համար ավելի թանկ է»։

Հայաստանում ծավալվող քննարկումներին վերջ տալու համար ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը շտապել էր լրատվամիջոցներից մեկի միջոցով հանգստացնել հանրությանը.«Սեղանին ԱՊՀ երկրների ղեկավարները այբբենական կարգով են նստած:Քանի որ երկու Ա-ով երկիր կա, և հավասարություն պիտի պահպանվեր, ոչ թե մեկով սկսեր, մյուսով ավարտվեր, երկու Ա-ով սկսվողներին նստեցրել են սեղանի գլխին»,- ասել էր Տիգրան Բալայանը:

Բալայանի այս հայրարությունից հետո կարճ ժամանակ անց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը պատկանող Sut.am կայքում փաստերով հերքվեց նրա հայտարարությունը.«Երկրների ղեկավարները այբբենական կարգով չեն նստած։ Նիկոլ Փաշինյանի կողքին նստած է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, իսկ այբբենական կարգի համաձայն՝ պետք է նստած լիներ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ժեենբեկովին հաջորդում է Ուզբեկստանի ղեկավար Շավկատ Միզիոևը, ում փոխարեն պետք է նստած լիներ Ժեենբեկովը։ Վերջինիս էլ պետք է հաջորդեր ոչ թե Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը, այլ Մոլդովայի նախագահ Դոդոնը, որը, սակայն, նստած է սեղանի մյուս ծայրին»,-ասվում է հրապարակման մեջ։

Այսպիսով կարելի է հստակ ասել, որ Փաշինյանին սեղանի ծայրին նստեցնելը կապ չի ունեցել այբբենական կարգի հետ: Ու ստացվում է, որ ԱՊՀ երկրների ղեկավարները փորձում են նսեմացնել Նիկոլ Փաշինյանին: Նրան այս ընթրիքով ներկայացնում են, որպես «իզգոյ», ով տեղ չունի իրենց կողքին:

Հ.Գ. Բոլոր հանգամանքները հուշում են, որ Փաշինյանին պատժելու գործողությունը  կազմակերպված է եղել Մոսկվայի կողմից: Դժվար է պատկերացնել, որ Տաջիկստանի իշխանությունները նման քայլի գնային:

 

 

Նյութի աղբյուր՝   Politik.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 1688 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x