Գլխավոր էջ » 2018 » September » 19 » Սրանք Քոչարյանի հետ միասին այդպես էլ չհասկացան՝ ինչ է ժողովրդի կամքը․ ՀՔԺՄ-ն շարժում է սկսելու. 1in.am
1:06 PM
Սրանք Քոչարյանի հետ միասին այդպես էլ չհասկացան՝ ինչ է ժողովրդի կամքը․ ՀՔԺՄ-ն շարժում է սկսելու. 1in.am

1in.am-ը գրում է.   

Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը ստեղծվել է մեր ոսկեդարյա արժեհամակարգի հենքի վրա՝ Արտաշես Մեծագործ, քրիստոնեություն, այդ դարերի փառահեղ նվաճումներ, բանավոր ու գրավոր խոսք, որը ներառում է նաև Կիլիկյան Հայաստանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց կուսակցության հիմնադիրներից, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:.

«Ենթատեքստը Հայ առաքելական սուրբ եկեղեցու դավանանքի փիլիսոփայության վրա է, բայց կրոնական կառույց չի: Եվրոպայում նման կուսակցություններ կան»,-ասաց նա:
Հարցին, թե առաջիկա ԱԺ ընտրություններում առանձի՞ն են մասնակցելու, թե՞ հնարավոր է միանան այլ ուժերի, Շիրինյանը պատասխանեց. «Առայժմ առանձին, որովհետև ինձ համար շատ կարևոր է առանձին կայանալ, ուժեղանալ, այդ արժեհամակարգի վերածնունդ ապահովելով: Մենք աջ կենտրոնամետ, ժողովրդական կուսակցություն ենք, որը դավանում է լուրջ տնտեսական, սոցիալական, քաղաքական հայեցակարգերի: Մնացածը ցույց կտա ժամանակը, թե ում կմիանանք, կամ չենք միանա: Բայց ես կուզեմ, որ մենք առանձին զբաղեցնենք աջ կենտրոնամետ, որպես պահպանողական, բարեփոխական կուսակցություն»:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 275 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x