Գլխավոր էջ » 2018 » September » 24 » Սովորություններ, որոնք վախեցնում են տղամարդկանց Hayacq.com
11:07 PM
Սովորություններ, որոնք վախեցնում են տղամարդկանց Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Տղամարդկանց վրա տպավորություն թողնելու ցանկություն ունեցող կանանց տարածված սխալները, որոնք վախեցնում են տղամարդկանց.

Կանայք հեշտությամբ գտնում են այլ կնոջ թերությունները: Նրանք միանգամից կնկատեն դիմահարդարման թերությունները, սանրվածքի սխալները և հագուստի հնաոճ լինելը:

Ինչ վերաբերում է տղամարդկանց, եթե կարծում եք, որ իրենք ոչինչ չեն հասկանում նորաձևության մեջ և իրենց միևնույնն է, թե ինչ հագուստով է իրենց կողքի կինը, ապա պետք է Ձեզ հայտնենք, որ դա այդքան էլ այդպես չէ:

 

1. Խառը սանրվածքներ

Կինը, ում գլխին մեծ քանակությամբ մուս և գել է, կամ էլ չափից առավել խճճված սանրվածք է, արդյոք նա տպավորիչ կլինի՞ երեկույթին: Մինշանակ այո, բայց յուրաքանչյուր իրեն հարգող տղամարդ չի ցանկանա, որպեսզի գլխին «հավաբնով» կինը նստի իր կողքին: Միակ պատճառը, որ կարող է տղամարդուն ստիպել նստել այդ կնոջ կողքին՝ կլինի հարցը «Ի՞նչն է այս ամենը պահում իր գլխին»:

Շատ կանայք, ովքեր մեծ հաջողություն ունեն տղամարդկանց շրջանում, գիտեն, որ նրանց դուր են գալիս երկար և առողջ տեսք ունեցող մազեր, այլ ոչ թե անբնական լաքապատված անահասկանալի սանրվածքները:

 

2. «Դիմակները» երեսին

Զանազան տոնային կրեմները, որոնք օգտագործում են ժամանակակից կանայք, շատ էֆֆեյտիվ թաքցնում են մաշկային խնդիրները: Այնուամենայնիվ անհրաժեշտ է հիշել, որ այն պետք է օգտագործել զգուշորեն, որպեսզի չանցնել չափը, հակառակ դեպքում այն կարող է ունենալ բացասական էֆեկտ:

Չափից առավել կամ սխալ տոնային կրեմը կարող է հիշեցնել կավի շերտով պատված դիմակ: Ճիշտ օգտագործման դեպքում, ոչ ոք նույնիսկ չի հասկանա, որ դուք փորձում եք թաքցնել մաշկի թերությունները:

Տվյալ դեպքում «Որքան քիչ՝ այդքան լավ»:

 

3. Արեստական թարթիչներ

Հավանաբար ուշադրություն եք դարձրել այն կանանց, ովքեր չափից ավելի տուշ են օգտագործում, թարթիչնյերը կպչում են և ամեն թարթելուց սև փոշի է թափվում:

Այդ կանայք չեն հասկանում, որ դա գրավիչ չէ և ծիծաղելի է նայվում: Նրանք վստահ են, որ իրենց թարթիչները նմանվում են թռչնի թռիչքի և յուրաքանչյուր շարժումը շատ կանացի է:

Սակայն գործնականում հակառակն է:

Օգտագործեք որակով տուշ, որը շուտ է չորանում և չի տարածվում: Այն օգտագործելուց հետո մաքրեք մնացորդները: Տղամարդիկ սիրում են գեղեցիկ և արտահայտիչ աչքեր, այլ ոչ թե սև շրջանակները աչքերի տակ:

 

4. Չափից ավելի փայլի օգտագործումը

Եթե դուք պրոֆեսիոնալ դիմահարդար չեք, ճիշտ կլինի օգտագործեք անփայլ ստվերաներկ: Նրանք նայվում են բնական և կանացիություն հաղորդում կերպարին:

 

5. Դեղնած ատամնաշար և տհաճ հոտ բերանից

Դեղնած ատամնաշարը և տհաճ հոտը բերանից գրավիչ չէ երկու սեռի ներկայացուցիչների համար: Նման խնդիրներ ունենալու դեպքում, դուք պետք է հասկանաք, որ խնդիրը հավանաբար թաքնվում է բերանի վատ հիգիենայի պահպանման մեջ: Ինչպես նաև նման դեպքում անհրաժեշտ է նվազագույնի հասցնել՝ սուրճի, սև թեյի, կարմիր գինու, քաղցրավենիքի և ծխախոտի օգտագործումը:

Ամեն դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետների՝ պարզելու, թե ինչն է հանդիսանում վատ հոտի պատճառները: Օգտագործեք սպիտակեցնող ատամի մածուկներ և ատամի թելեր, որպեսզի չամաչեք ժպտալիս:

 

6. Մարմնի խնամվածություն 

Տգեղ եղունգները, մազոտ ոտքերն ու թևատակերը հանդիսանում են հիմնական «վախեցնող» գործոնները:

Եթե Դուք չեք սիրում լողանալ և պահպանել հիգիենայի կանոնները, ապա մոռացեք սպիտակ ձիով ասպետի մասին, նա չի հասնի ձեզ քանի որ իրեն կվախեցնի հոտը, որը գալիս է ձեզանից:

Խնամվածության բացակայությունը չի կարող թաքցնել ոչ գեղեցիկ դիմահարդարումը և ոչ էլ գեղեցիկ հագուստը:

 

7. Չոր կամ յուղոտ մաշկ

Տղամարդիկ նկատում են չափազանց չոր և յուղոտ մաշկի թերությունները, որը իրենց հետ է պահում: Ինչպես նաև դուք չեք կարողանա տղամարդուն գրավել ճաքճքած շուրթերով:

8. Հասարակական վայրերում պճնվելը

Տղամարդիկ հետաքրքրքված չեն, թե ինչպես է կինը իրեն հետևում լավ տեսք ունենալու համար: Դիմահարդարում արեք տանը և ամեն քայլափոխին այն ուղղելու կարիք չի լինի: Աղջիկը կամ կինը, որը ամեն արտացոլող մակերեսին նայում է իրեն առնվազն տարօրինակ տեսք ունի:

 

9. Մուգ շուրթեր

Շրթներկը լավ գործիք է շուրթերը ավելի գրավիչ և գեղեցիկ դարձնելու համար: Սակայն այս հարցում ևս զգուշավորություն է հարկավոր, քանի որ սխալ ընտրված շրթներկը կարող է ամեն ինչ փչացնել: Ընթրիքի գնալուց ընտրեք մատիտ, որի գույնը մոտ է ձեր շուրթերի բնական գույնին:

Մուգ գույնի շրթներկերը սովորաբար մնում են ատամների վրա և հավանաբար ձեր զրուցակցին դա տեսնելը այդքան էլ հաճելի չի լինի: Բացի այդ մի մոռացեք, որ մուգ գույնի շրթներկերը տարիքը ավելի մեծ են ցույց տալիս:

 

10. Չափից առավել օծանելիքի օգտագործումը

Օծանելիքի օգատգործման կանոնը. «որքան թանկ՝ այնքան քիչ»:

Օծանելիքի ոչ մեծ քանակություն օգտագործեք պարանոցի և դաստակի հատվածում, դա ձեր գեղեցկությանը հաճելի երանգ կտա:

Եղեք գեղեցիկ, խնամված և կանացի: Մի մոռացեք, տղամարդիկ ամեն ինչ նկատում են:

 

 

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 172 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x