Գլխավոր էջ » 2018 » September » 25 » Սովորում ենք պատրաստել «Շառլոտ» կրեմի շոկոլադե տարբերակը. Blognews.am
8:25 PM
Սովորում ենք պատրաստել «Շառլոտ» կրեմի շոկոլադե տարբերակը. Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Բաղադրիչներ

  • կարագ - 400 գ
  • ձու - 2 հատ
  • շաքարավազ - 200 գ
  • կաթ - 240 մլ
  • սև շոկոլադ - 150 գ

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք կաթնային անուշահյութը, որի համար կաթն ու շաքարավազը խառնում և դնում ենք թույլ կրակի վրա, հասցնում ենք եռման աստիճանի, ապա հանում ենք կրակի վրայից։

 

Ձուն հարում ենք։
 Ձվի զանգվածին զգուշորեն ավելացնում ենք կաթնային անուշահյութն ու լավ խառնում։ 

Ստացված զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ ու դնում ենք միջին կրակի վրա և խառնում ենք այնքան, մինչև պնդանա, ապա թողնում ենք, որ սառչի։
 

Փափկած կարագը մոտ 5 րոպե հարում ենք։ Մաս-մաս ավելացնում ենք եփովի կրեմն ու հարում ենք։
 

Վերջում կրեմին ավելացնում ենք հալեցրած սև շոկոլադը և հարում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։
 

Ստացվում է հարթ ու միասեռ կրեմ։
 

 Կրեմ «Շառլոտը» կարելի է օգտագործել ինչպես տորթերի մեջ, այնպես էլ դրանք զարդարելու համար։ 

 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Խոհանոց | Դիտումներ: 209 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x