Գլխավոր էջ » 2018 » September » 29 » Սովորական Skype-ը շուտով կդադարի գործել Blognews.am
8:16 PM
Սովորական Skype-ը շուտով կդադարի գործել Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Դեռևս հուլիս ամսին Microsoft-ը զգուշացրել էր Skype-ի (7.x) դասական տարբերակի օգտատերերին դրա սպասվող կասեցման մասին: Սկզբնապես ծրագրված էր սեպտեմբերի 1-ին անջատել հնացած ծրագիրը, սակայն արդյունքում օգտատերերը մի փոքր ժամանակ ստացան այն թարմացնելու համար՝ գրում է internetua.com-ը։

Համակարգիչների վրա Skype 7-ի անջատման նոր ամսաթիվը 2018թ․ նոյեմբերի 1-ն է, սմարթֆոնների և պլանշետների վրա՝ նոյեմբերի 15-ը։

Չնայած հետաձգմանը, օգտատերերին առաջարկվում է արդեն հիմա անցնել Skype 8 տարբերակին աշխատանքի մեջ ընդհատումներից խուսափելու համար։

 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 245 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x