Գլխավոր էջ » 2018 » September » 14 » Սկեսուրնե՜ր, երբեք չասեք այս 5 բաները ձեր հարսին. Blognews.am
9:29 PM
Սկեսուրնե՜ր, երբեք չասեք այս 5 բաները ձեր հարսին. Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Բոլոր հասարակություններում էլ երբեմն պատահում են հայտնի սկեսուր-հարս կոնֆլիկտները։

Սակայն փաստ է, որ եթե երկու կողմերն էլ հնարավորինս բարեկիրթ լինեն, ոչ մի կոնֆլիկտ էլ չի առաջանա։ Մինչ այդ հոգեբանները հարցումներ են կատարել և պարզել, թե որ գործոնները կարող են սրել սկեսուր-հարս հարաբերությունները։

Այդ հարցումների արդյունքների հիման վրա էլ ձեզ ենք ներկայացնում 5 բան, որ ոչ մի դեպքում սկեսուրները չպետք է ասեն իրենց հարսներին։

Երբեք մի հրահանգեք, թե ինչպես պետք է մաքրել տունը, անել այս կամ այն գործը։

Դադարեք նրան խոհանոցում անընդհատ նկատողություններ անելուց։ Եթե հարսն ինքն է խորհուրդներ հարցնում, ապա միայն այդ դեպքում կիսվեք ձեր խոհարարական փորձով։

Երեխային անընդհատ մի վերցրեք մոր գրկից։ Երեխաները, հատկապես նորածիններն ու մանկահասակները պետք է հնարավորինս շատ ժամանակ անցկացնեն իրենց մոր հետ, քանի որ հենց մոր գրկում են նրանք իրենց լիովին հանգիստ զգում։

 

Մի խոսեք հարսի հետ այն մասին, թե ում պատրաստած ուտեստներն է ձեր որդին սիրում․․․

Երբ ձեր որդին ու հարսը վիճում են, անհարկի մի միջամտեք։ Դա նրանց կյանքն է, իրենք կռվում են, իրենք էլ կբարիշեն։

 

 

 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 1392 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x