Գլխավոր էջ » 2018 » December » 29 » Սիրելիի գուլպաները՝ որպես տոնածառի զարդարանք. կատակ, թե Վոլոչկովան խելագարվել է Style.news.am
8:25 PM
Սիրելիի գուլպաները՝ որպես տոնածառի զարդարանք. կատակ, թե Վոլոչկովան խելագարվել է Style.news.am

Style.news.am-ը գրում է.   

loading...

Անաստասիա Վոլոչկովայի գրեթե յուրաքանչյուր արարք վերածվում է սկանդալի։ Մեկ նա մերկ ցուցադրում է շտագատը սառնամանիքին, մեկ դատական գործընթաց սկսում վարորդի դեմ։

Բալետի արտիստի վերջին արարքը յուրահատուկ ուշադրության կարիք ունի։ Instagram-ի օգտատերերը կասկածում են, որ բալետի արտիստն ադեկվատ չէ. սկանդալային Վոլոչկովան սիրելիի գուլպաներով «զարդարել է»տոնածառը։ 

Վերջին շրջանում Վոլոչկովան շարունակում է ինտրիգներ ստեղծել իր սիրելիի շուրջ։ Մի քանի շաբաթ շարունակ նա պարբերաբար ընտրյալի հետ լուսանկարներ է հրապարակում եւ ծածկում նրա դեմքը։

Արտիստը բազմաթիվ անգամներ հարցազրույցների ընթացքում ասել է, որ հումորի հրաշալի զգացում ունի, պաշտում է ծիծաղել իր վրա։ Ամենայն հավանականությամբ, սա եւս այդ դեպքերից է։ Ծիծաղելին այն է, որ նա սիրելիի գուլպաներն օգտագործում է որպես ամանորյա զարդարանք։

«Իսկ հիմա, սիրելիներս, խորհուրդ Վոլոչկովայից։ Լավագույն ամանորյա եւ սուրբծննդյան նվերն այս տարի հենց գուլպաներն են։ «Տարվա գուլպաները» կարելի է ոչ միայն կրել, այլեւ օգտագործել որպես տոնածառի զարդարանք։ Իսկ իմ սիրելիի գուլպաները հազվադեպ հանդիպող են»,- հայտարարել է Վոլոչկովան։

«Հիմա սիրտս կխառնի», «Հեռացրեք սա», «Չի բավարարում միայն կիսավարտիքը»,- գրել են զայրացած օգտատերերը։  Ինչպես միշտ, բալետի պարուհուն աջակցել են նրա երկրպագուները՝ նշելով հումորի զգացման մասին։

 

 

loading...

Նյութի աղբյուր՝   Style.news.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 327 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0