Գլխավոր էջ » 2018 » September » 24 » Շպռոտի` երգի նոր մեկնաբանությունն այնքան վատն է, որ տեսահոլովակը պետք է անձայն նայես (տեսանյութ) Boomnews.am
2:18 PM
Շպռոտի` երգի նոր մեկնաբանությունն այնքան վատն է, որ տեսահոլովակը պետք է անձայն նայես (տեսանյութ) Boomnews.am

Boomnews.am-ը գրում է.   

Երգչուհի Շպռոտը ԱՄՆ-ում բնակություն հաստատելուց հետո սկսեց շատ ակտիվ մասնագիտական գործունեությամբ զբաղվել։ վերջին մի քանի տարիների ընթացքում ներկայացրեց մի քանի հաջողված աշխատանքներ, որ չնայած քննադատություններին, միանգամից հիթ էին դառնում ու սիրվում երիտասարդության կողմից։ 


 

Այդ աշխատանքների հաջողության հարցում իր գրավականն ուներ նաև Lazzaro-ն։ Սակայն այս դեպում նույնիսկ նա չկարողացավ փրկել Շպռոտի նոր տեսահոլովակը։

Երգիչ Տիգրան Ժամկոչյանի Հետդ կգամ երգը երգչուհին Lazzaro-ի մեկնաբանությամբ փորձել է ներկայացնել նորովի։ Տեսահոլովակը նայելիս հասկանում ես, որ քիչ գումարներ չեն ծախսվել այդ աշխատանքի համար, բայց ապարդյուն։ 
Անտանելի վատ կատարումը չի գեղեցկացրել անգամ վառ ու գունավոր, նույնիսկ հումորային տեսահոլովակը։ 
Վայելեք ինքներդ։  

 

Վերջին հաջողված աշխատանքներից հետո հավանաբար երգչուհին շատ էր ընկել երևակայության գիրկը ու այս տեսահոլովակը նրա համար արժեքավոր դաս կլինի իրականություն վերադառնալու համար։
Հ․Գ պարզվում է, անգամ նա չի հավանել իր երգը, քանի որ իր Ինստագրամի էջում անգամ չի հայտարարել տեսահոլովակի պրեմիերայի մասին

Հեղինակ՝ ԿրիԾիկ (Boomnews.am) 

 

Նյութի աղբյուր՝   Boomnews.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 246 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x