Գլխավոր էջ » 2018 » December » 14 » Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել 5 շրջանները. Լուկաշենկո
8:19 PM
Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել 5 շրջանները. Լուկաշենկո

Lragir.am-ը գրում է.   

loading...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ դրվագների մասին, հայտնում է Բելտա գործակալությունը:

Լուկաշենկոյի խոսքով, Բելառուսն ու Ռուսաստանը խոստացել են անհրաժեշտության դեպքում ռազմական ստորաբաժանում ուղարկել որոշակի երաշխիքներ ապահովելու համար:

 

«Հետո արդեն բացահայտ ասացի՝ …Սերժ, հանձնիր այդ 5 շրջանները: Ինչու չեք վերադարձնում, եթե դատարկ են: Նա ասաց՝ եթե վերադարձնեմ, նրանք ճանապարհը կկտրեն, կգրավեն Ղարաբաղը և այլն: Մենք Պուտինի հետ հստակ խոստացանք, որ մեր զորքերը կմտցնենք և դա թույլ չենք տա: Նա ասաց՝ ոչ, մենք չենք անի դա, չենք ցանկանում», – պատմել է Լուկաշենկոն:

«Դա առաջին քայլն էր: Այդ ժամանակ Ադրբեջանն ու Հայաստանը կլինեին ՀԱՊԿ-ում և Եվրազեսում: Դա պայմանն էր, որի դեպքում Ադրբեջանը կարող էր անդամակցել այդ կազմակերպություններին: Ինչու՞ հրաժարվեցիք: Լավ, Բելառուսը մի կողմ, բայց Ռուսաստանը երաշխավոր էր, որ այդտեղ երբևէ պատերազմ չի լինի, եթե ազատվեն այդ շրջանները, որոնք ընդունում եք, որ ադրբեջանական են: Խոսքը Ղարաբաղի մասին չէ», – շարունակել է պատմել Լուկաշենկոն:

loading...

Նյութի աղբյուր՝   Lragir.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 199 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0