Գլխավոր էջ » 2018 » September » 28 » Սերժ Սարգսյանը համագործակցու՞մ է Փաշինյանի կառավարության հետ Politik.am
9:27 PM
Սերժ Սարգսյանը համագործակցու՞մ է Փաշինյանի կառավարության հետ Politik.am

Politik.am-ը գրում է.   

2018թ.-ի սեպտեմբերի 24-ին Հատուկ քննչական ծառայության կողմից ստացված գրության համաձայն՝ 2016 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի «Սարի Թաղ» թաղամասում անհայտ անձանց կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնությունների մասով հարուցված քրեական գործը կասեցվել է:

Ըստ Հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության՝ քրեական գործի վարույթը կասեցվել է «որպես մեղադրյալ անձը հայտնի չլինելու» պատճառաբանությամբ:

ՀՔԾ այս որոշումը բավական բացասական արձագանքի արժանացավ: Հանրության լայն զագվածների համար անհասկանալի է, թե ինչպես է ՀՔԾ-ի համար մեղավորների անձը անհայտ, երբ հարյուրավոր տեսանյութեր, լուսանկարներ և վկաներ կան, ովքեր պատրաստ են խոսել ու տալ անուններ:

Հանրության արձագանքը այնքան մեծ էր, որ ՀՔԾ-ն ստիպված եղավ նոր հայտարարությամբ հանդես գալ և հայտարարել, որ գործն ընդամենը կասեցվել է ու ամեն պահի կարող է նորից ընթացք ստանալ: Բայց բոլորս էլ լավ ենք հասկանում, թե Հայաստանում ինչ է նշանակում կասեցնել:

ՀՔԾ այս որոշոմից դժգոհ են նաև այդ դեպքերի ադրյունքում տուժած լրագրողները: Ռոբերտ Անանյանը ՀՔԾ որոշումը համարում է քաղաքական: Այս մասին նա խոսել է A1plus.am-ի հետ. «Ոստիկանության նախկին պետի տեղակալ Լեւոն Երանոսյանի ապօրինի հրամանով կիրառվել են հատուկ միջոցներ, եւ դրա հետեւանքով ահռելի մեծ ծավալներ են կազմել տուժածները, եւ կադրում երեւում է,  թե ինչպես է մի երեխայի աչքը դուրս եկել: Հիմա ՀՔԾ-ն ասում է մեղադրյալ անձը բացակայում է, սա արդարադատության նկատմամբ ծաղր է՝ Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցի կողմից: Եթե նույնիսկ անմիջապես վարչապետը  չի հրահանգել այդ որոշումը կայացնել, նա համաձայնել է այս որոշմանը, ուղղակի վստահ եմ: Սեպտեմբերի 24-ին մեր փաստաբանը ստանում  է կասեցման որոշումը, սեպտեմբերի 25-ին Լեւոն Երանոսյանին կանչում են եւ մեղադրանք առաջադրում՝ հեղափոխության օրերին արած ապօրինությունների մասով։ »,-ասել է Անանայանը:

Տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները փորձում են փրկել Սերժ Սարգսյանին: Ի վերջո բոլորի համար է հասկանալի, որ Սարի թաղի դեպքերը նույն 2008 թվականի մարտի 1 դեպքերի կրկնությունն էին, պարզապես այս անգամ ի ուրախություն բոլորիս չեղան մարդկային զոհեր: Գուցե՞ Սերժ Սարգսյանը համագործակցում է Փաշինյանի կառավարության  հետ ու դրա փոխարեն նոր իշխանությունները պատրաստակամություն են հայտնել մոռանալ բոլոր այն առերևույթ հանցագործությունները, որոնք կարող ենք կապվել նրա անձի հետ:

Հ.Գ. Հետաքրքիր է, եթե ՀՔԾ բազմաթիվ ապացույցների առկայության պայմաններում չի կարողանում գտնել երկու տարվա վաղեմություն ունեցող հանցագործությունը բացահայտելու՝ ինչպես է բացահայտելու 2008 թվականի մարտի 1-ի մեղավորներին:

Նյութի աղբյուր՝   Politik.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 337 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x