Գլխավոր էջ » 2018 » September » 18 » Սերժ Սարգսյանի հորդորը տեղ հասավ. Ինչու են ակտիվացել ՀՀԿ-ականները. «Ժողովուրդ». 1in.am
10:36 AM
Սերժ Սարգսյանի հորդորը տեղ հասավ. Ինչու են ակտիվացել ՀՀԿ-ականները. «Ժողովուրդ». 1in.am

1in.am-ը գրում է.   

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռևս մայիսի 18-ին գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին այդ օրերին հորդորել է երեքից չորս ամիս ոչինչ չձեռնարկել և լուռ սպասել նոր իշխանության աշխատանքին:

Միաժամանակ, սակայն, ՀՀԿ-ականներն իրենց պլաններն են գծել, նաև թաքուն հույս են փայփայել, թե այդ երեք ամսվա ընթացքում հասարակությունը կհիասթափվի Փաշինյանից, և վերջինս ու իր թիմը կձախողեն: Հիմա անցել է այդ 3-4 ամիսը, ու թերևս դրանով է պայմանավորված ՀՀԿ-ականների վերջին ակտիվ հարձակումները:

Պատահական չէ, որ ՀՀԿ-ականների հիմնական թիրախը եղել է Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը` հայ-ռուսական հարաբերությունները:

Հատկապես վերջին մեկ ամսում այդ առումով ՀՀԿ-ականներն իրար հերթ չեն տալիս քննադատելու այդ մարտավարությունը: Մյուս թիրախն էլ նոր կառավարության տնտեսական քաղաքականությունն է: Այլ կերպ ասած` ՀՀԿ-ականները պնդում են, թե տնտեսական քաղաքականություն առհասարակ չկա»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 400 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x