Գլխավոր էջ » 2018 » September » 19 » «Սեքսը աստծո պարգև է, այլ ոչ թե տաբու». Հռոմի Ֆրանցիսկոս պապ. Hayacq.com
5:47 PM
«Սեքսը աստծո պարգև է, այլ ոչ թե տաբու». Հռոմի Ֆրանցիսկոս պապ. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Հռոմի Ֆրանցիսկոս պապը սեքսն ու սեքսուալությունն անվանել է «աստծո պարգև, այլ ոչ թե տաբու»։ Այդ մասին նա ասել է Ֆրանսիայում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։ Խոսակցության սղագրությունը հրապարակվել է Վատիկանի մամլո ծառայության կայքում։

Սեքսուալությունն ու սեքսն աստծո պարգևն են: Դրանք երկու նպատակ ունեն՝ սերն ու կյանքի ստեղծումը: Իրական սերը կրքոտ է, իսկ տղամարդու ու կնոջ կրքոտ սերը հավերժական կյանքի գրավականն է, որը տրվում է հոգով ու մարմնով»,- ասել է պապը՝ պատասխանելով 24-ամյա աղջկա այն դիտարկմանը, թե սեքսուալության մասին ու սիրո թեմայի շուրջ ավագ սերնդի հետ ավելի դժվար է խոսել:

«Սեքսուալությունը, սակայն, պետք է մեկ չափման մեջ լինի՝ տղամարդու և կնոջ միջև: Բայց այս փառահեղ ճանապարհին մեզ կարող են շեղել մեր թուլություններն ու հոգևոր անկումը: Իրական սիրուց «զատված սեքսուալությունից» ծնունդ է առնում զվարճանքը՝ հիմք դառնալով պոռնոարդյունաբերության համար»,- ասել է պապը։

Ֆրանցիսկոսը դատապարտել է պոռնոգրությունը՝ որպես «ստի ինդուստրիայի» մի մասնիկ և այն «սիրուց առանձնացված սեքս» անվանել։ Պապը համաձայնել է, որ մարդը իր թուլության և հոգևոր թերությունների պատճառով միշտ չէ, որ «գեղեցիկ ուղի է բռնում»։

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 206 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x