Գլխավոր էջ » 2018 » September » 30 » Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող երիտասարդը գրավով ազատ արձակվեց. Hayacq.com
9:32 PM
Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող երիտասարդը գրավով ազատ արձակվեց. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Լոռու մարզում մարտի 1-ին չեխ կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող 24–ամյա երիտասարդը գրավի դիմաց ազատ է արձակվել։

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել կալանքի տակ գտնվող Արմեն Ֆ.–ին։

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Ֆ.-ն մարտի 1-ին ժամը 19:30-ի սահմաններում Էվա Յ.-ի կամքին հակառակ ցանկացել է կատարել սեռական բնույթի գործողություններ:

Արմենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները):

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018թ. մարտի 2-ին Չեխիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 28-ամյա աղջիկը հաղորդում է տվել, որ մարտի 1-ին մի երիտասարդ փորձել է բռնությամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել իր նկատմամբ:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Լոռու մարզի բնակիչ է՝ ծնված 1994 թվականին: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, օտարերկրացի 28-ամյա աղջիկը Գուգարքում հեծանվով զբոսնելիս մոլորվել է եւ հայտնվել ամայի դաշտում, որտեղ նրան է մոտեցել մի երիտասարդ եւ օգտվելով շրջակա տարածքում մարդկանց բացակայությունից՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել աղջկա նկատմամբ:

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 237 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x