Գլխավոր էջ » 2018 » September » 24 » Սենյակային ծաղիկները՝ ըստ Կենդանակերպի նշանի Hayacq.com
11:09 PM
Սենյակային ծաղիկները՝ ըստ Կենդանակերպի նշանի Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Բույսերն ու ծաղիկներն ազդում են մարդու վրա տարբեր ձևով: Ինչպե՞ս ընտրել ծաղիկ, որը կօգնի տանը ստեղծել բարենպաստ պայմաններ: Այս հարցում կօգնի աստղագուշակությունը:

Արդեն հին ժամանակներում աստղագուշակները գիտեին, թե Կենդանակերպի որ նշանին է հարմար այս կամ այն բույսը:

Խոյերն ուժեղ են և վճռական: Իրենց ներքին «ես»-ն ուժեղացնելու համար աստղագուշակները խորհուրդ են տալիս տանն ունենալ էխմեա, կոլերիա, խորդենի և բեգոնիա: Սենյակային այս ծաղիկները բարենպաստ ազդեցություն կունենան ոչ միայն՝ Խոյերի տան վրա, այլ նաև կօգնեն ձեռք բերել դրամական տրամադրվածություն:

Ցուլը Կենդանակերպի այն նշանն է, որը մարմնավորում է հարստությունն ու աշխատունակությունը: Այս համաստեղության մարդիկ միշտ պետք է լիցքավորվեն էներգիայով, որը կարող են տալ մանուշակը, բեգոնիան, կալանխոէն և գլաքսինիան:

Հետաքրքրասեր և ընկերասեր Երկվորյակներին հարմար կլինեն ծնեբեկը, ձարխոտը, բաղեղը և քլորոֆիտումը: Սենյակային այս բույսերը կօգնեն ամրապնդել ընկերական կապերը, կլավացնեն հոգեկան և ֆիզիկական առողջությունը:

Խեցգետիններին, ովքեր շատ են գնահատում ընտանեկան երջանկությունը և հարմարավետությունը, խորհուրդ է տրվում տանն ունենալ խոնավասեր բույսեր: Դա ալոէն է, գառնադմակը, թանթռնիկը, ֆուկսիան: Այս ծաղիկներն ամրացնում են բարեկամական հարաբերությունները և ստեղծում են հարմարավետ մթնոլորտ:

Առյուծները կարիք ունեն մշտական սիրո և արվեստում կայանալու: Դրանում նրանց համար հավատարիմ ընկեր կարող են դառնալ կամելիան, հինածաղիկը, պատկառուկը, չինական վարդը: Այս բույսերը ոչ միայն էներգիա են տալիս Առյուծներին, այլ նաև գերազանց ընդգծում են նրանց արքայական բնավորությունը:

Կույսի ծաղիկներն են վիշապածառ, ծոփորը, ճապոնական աուկուբան, ֆատսիան և ռոիցիսուսը: Այս ծաղիկներն էներգիա են տալիս Կույսերին` իմունիտետն ամրացնելու համար:

Կշեռքներին կառավարում է Վեներան: Դա նշանակում է, որ Կենդանակերպի այս նշանի ծաղիկները պետք է լինեն ոչ միայն՝ օգտակար, այլ նաև՝ գեղեցիկ: Ծաղիկներն օգնում են Կշեռքներին հարթել հարաբերությունները շրջապատող մարդկանց հետ և զարգացնել ճաշակը: Այս համաստեղության մարդկանց հարմար են քրիզանթեմը, դրախտավարդը, թավշենին, շուշանը և լեռնավարդը:

Կարիճը կենդանակերպի ամենախորհրդավոր նշանն է: Ուժեղացնել գրավչության մոգությունը Կարիճներին կօգնեն կակտուսը, արջընկույզը, դափնեվարդը և փաուկարիան:

Ակտիվ Աղեղնավորներին հարմար կլինեն կիտրոնը, բոնսայը, տնային խաղողը և կլիվիան: Այս ծաղիկները կուժեղացնեն Աղեղնավորների մեջ նրանց աշխարհընկալումը և կօգնեն նոր մտքեր և պլաններ ձեռք բերելու համար:

Աշխատասեր Այծեղջյուրներին անհրաժեշտ են սենյակային բույսեր, որոնք կբարելավեն նրանց ֆիզիկական և հոգևոր առողջությունը: Դա թզենին է, թանձրատերևուկը և արմավաշուշանը: Այս բույսերն Այծեղջյուրներին տալիս են էներգիա և ակտիվություն:

Օրիգինալ Ջրհոսներն անընդհատ նոր մտքեր են փնտրում: Այդ գործում նրանց կօգնեն սենյակային թխկին, պատենենին, հալևորուկը:

Ձկների համար կարևոր է կյանքի հոգևոր կողմը: Հոգևոր ինքնազարգացման մեջ նրանց կօգնեն խորդենին, պապիրուսը, խոլորձը և աճատերևը: Ձկան նշանի ծաղիկներն ընդունակ են ստեղծելու բարենպաստ մթնոլորտ հանգստի համար, դրանք հանում են լարվածությունը և վերականգնում են ուժերը: 

 

 

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 249 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x