Գլխավոր էջ » 2019 » July » 12 » Սասուն Միքայելյանն ապտակել է Արարատ Միրզոյանին. Բախում՝ Միքայելյանի և Միրզոյանի միջև
11:05 PM
Սասուն Միքայելյանն ապտակել է Արարատ Միրզոյանին. Բախում՝ Միքայելյանի և Միրզոյանի միջև

analitik.am-ը գրում է.   

սր
loading...

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովից հետո իշխող կուսակցության շուրջ խոսակցությունները չեն դադարում: Խոսքը մասնավորապես վերաբերում է նրան, որ կուսակցության վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանը նույնիսկ չհայտնվեց նոր վարչության կազմում:

Ըստ որոշ խոսակցությունների, Միքայելյանի դեմ կոնկրետ թիմ է աշխատել, ինչի արդյունքում էլ կուսակցության հիմնադիրներից մեկը դուրս է մնացել վարչությունից: Դրանից հետո Միքայելյանը հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ, որ իշխանությունները պետք է դասեր քաղեն, հակառակ դեպքում թավշյա հեղափոխությունը կլինի թավշյա հեռացում:

Ինչպե երևում է, իշխող ուժում տարաձայնություններն աստիճանաբար ավելի ու ավելի են խորանում, իսկ կրքերը՝ թեժանում:

Analitik.am-ի տեղեկություններով, օրեր առաջ Սասուն Միքայելյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջև լարված լեզվակռիվ է տեղի ունեցել, ինչի ընթացքում Միքայելյանն ապտակել է Միրզոյանին:

Թե ինչի շուրջ է եղել լեզվակռիվ, հայտնի չէ, սակայն այն, որ Միքայելյանի ճանապարհները հարազատ կուսակցության հետ կարծես թե բաժանվում են, դա ակնհայտ է դառնում: 

Նյութի աղբյուր՝   analitik.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 698 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
var check =function(){ if(document.activeElement.parentNode && document.activeElement.parentNode.id=="") $("").trigger(""); else setTimeout(); }