Գլխավոր էջ » 2018 » September » 14 » «Սա արյան մոլուցքով վերջնականապես դատապարտված մարդու հայացք է․․․ ». Lurer.com
3:11 PM
«Սա արյան մոլուցքով վերջնականապես դատապարտված մարդու հայացք է․․․ ». Lurer.com

Lurer.com-ը գրում է.   

Մեկնաբան Համլետ Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եթե հնարավորություն ունենա ու համապատասխան իրավիճակ լինի, Քոչարյանը նորից մարտի 1 կանի, առանց իսկ աչք թարթելու կրկին կրակել կտա ժողովրդի վրա։ Սա, իրոք որ, ոչ մի դաս չի քաղել մարտի 1-ից, դույզն-ինչ մեղավորություն ու ափսոսանք չի զգում տեղի ունեցածի համար։

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ու անարյուն հեղափոխությանը՝ սա ասում է․ -Կարծում եմ, որ իրադարձություններն անարյուն սցենարով զարգացան ոչ թե Նիկոլ Փաշինյանի խաղաղասիրության շնորհիվ, այլ այն պատճառով, որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել: Առկա էր իշխանության պասիվ հակազդեցությունը ընդդիմադիրների կողմից կիրառվող մեթոդներին:

Սա արյան մոլուցքով վերջնականապես դատապարտված մարդու հայացք է․․․ Եւ սա անուղղելի է․․․»:

Նյութի աղբյուր՝   Lurer.com  

Դիտումներ: 176 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x