Գլխավոր էջ » 2018 » September » 27 » Ռուս աղջկա շիրիմին գրանիտե iPhone են կանգնեցրել (Photo). Blognews.am
1:20 PM
Ռուս աղջկա շիրիմին գրանիտե iPhone են կանգնեցրել (Photo). Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Ուֆայի գերեզմանատներից մեկում տեղադրվել է մարդու հասակի բարձրությամբ հսկայական iPhone 6-ի տեսքով գրանիտե հուշաքար: Այս մասին հաղորդում է Ufa1-ը:

 

Հուշաքարի արտաքին տեսքը ճշգրտորեն փոխանցում է գաջեթի դետալները. կողքին փորված են ձայնի կարգավորման կոճակները, հետևի վահանակի վրա` տեսախցիկ, լապտեր, ապրանքանիշ և «խնձորի» լոգոն: Ճակատային վահանակի վրա մահացած երիտասարդ աղջկա դիմանկարն է: Քանդակի հիմքում ընկած է QR կոդը:

Լրատվամիջոցը գրում է, որ նման գերեզմանաքարի արժեքը կարող է հասնել 104 հազար ռուբլու: Սգո ծառայությունների գրասենյակները հաճախ են նմանօրինակ հուշաքարեր պատվիրում Չինաստանում:







 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 1811 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 1.0/1
x
x