Գլխավոր էջ » 2019 » July » 14 » Ռուդոլֆ Ղևոնդյանը կոմայի մեջ է, չի մահացել factor.am
4:15 PM
Ռուդոլֆ Ղևոնդյանը կոմայի մեջ է, չի մահացել factor.am

factor.am-ը գրում է.   

սր
loading...

Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը կոմայի մեջ է, նա չի մահացել: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության պատասխանատու Անի Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ մի քանի ժամ է հայկական լրատվամիջոցները և բազմաթիվ դերասաններ հրապարակումներ էին կատարում, որ Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է: «Ապատեղեկատվությունը չգիտեմ, թե ինչպես է տարածվել և ումից է տարածվել: Իր տղայի՝ Գոռի հետ խոսել ենք, Ռուդոլֆ Ղևոնդյանը կոմայի մեջ պառկած է, չի մահացել: Նա Բելգիայում է, իր տղայի մոտ»,- ասաց մամուլի պատասխանատուն: Ռուդոլֆ Ղևոնդյանը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան է: Նա վերջերս կաթված է տարել։ Նարեկ Կիրակոսյան 


© factor.am

Նյութի աղբյուր՝   factor.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 76 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
var check =function(){ if(document.activeElement.parentNode && document.activeElement.parentNode.id=="") $("").trigger(""); else setTimeout(); }