Գլխավոր էջ » 2018 » September » 23 » Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, իսկ պատճառը շատ պարզ է. Վիկտոր Սողոմոնյան. Hayacq.com
3:03 PM
Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, իսկ պատճառը շատ պարզ է. Վիկտոր Սողոմոնյան. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ նշելով պատճառը:

«Պատճառը շատ պարզ է. Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում, հետևաբար՝ երկրորդ նախագահը զրկված է քվեարկելու իրավունքից»,- հայտնեց Վիկտոր Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով երկրում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել:  Հուլիսի 27-ին երկրորդ նախագահը կալանավորվել էր, ավելի ուշ, Վերաքննիչ դատարանի որոշմամբ, անձեռնմխելիության հիմքով ազատ արձակվել: Սեպտեմբերի 4-ին ՀՔԾ քննիչը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախկին նախագահի անձնագիրը վարույթն իրականացնող մարմնում է: 

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 408 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x