Գլխավոր էջ » 2018 » September » 14 » Ռիհանան համարձակորեն ցուցադրել է փարթամ կազմվածքը. News.am
9:13 PM
Ռիհանան համարձակորեն ցուցադրել է փարթամ կազմվածքը. News.am

News.am-ը գրում է.   

30-ամյա երգչուհին այն համաշխարհային աստղերից է, որոնց երբեք չեն հուզել ժամանակակից գեղեցկության ստանդարտները: Նա միշտ կարողացել է իր գեղեցկությունն ու կանացիությունն արտահայտել յուրովի:



Անզեն աչքով էլ երեւում է, որ Ռիռին վերջին տարիների ընթացքում բավականին ավելորդ կիլոգրամներ է հավաքել: Չնայած դրան, նա շարունակում է գրավել մարդկանց սրտերը:

Այս անգամ երգչուհի-դերասանուհուն ու նաեւ դիզայներին տեսել են Նյու Յորքի ռեստորաններից մեկից դուրս գալիս: 

Նա սեւ հանդերձանքով է ներկայացել, որն ամբողջովին ընդգրկել է աստղի մարմինը՝ հպարտորեն ցուցադրելով նրա փարթամացած մարմինը:
 

Ռիռին ամբողջացրել է իր կերպարը յուրօրինակ փայլուն պայուսակով եւ արեւային ակնոցներով, որոնց՝ որպես թրենդ դիտարկողներից առաջիններից մեկը եղել է հենց Ռիհաննան:
 

Նյութի աղբյուր՝   News.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 371 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x