Գլխավոր էջ » 2019 » June » 8 » ՌԴ-ում դեղամիջոց է մշակվել, որը կնպաստի մետաստազներ տված քաղցկեղների բուժմանը
8:43 PM
ՌԴ-ում դեղամիջոց է մշակվել, որը կնպաստի մետաստազներ տված քաղցկեղների բուժմանը

Hayacq.com-ը գրում է.   

loading...

Ռուսաստանում մշակվել է եւ գրանցման է պատրաստվում դեղամիջոց, որն ուղղված է տարածվող քաղցկեղի բուժմանը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային:

 

Ռուս նախարարը տեղեկացրել է, որ միանգամից մի քանի հակաքաղցկեղային դեղամիջոցներ կլինիկական հետազոտությունների տարբեր փուլերում են: Միաժամանակ, առավել մեծ արդյունավետություն է ցուցադրել anti-PD1 դեղամիջոցը:

«Այն աշխատում է արդեն մետաստազներ տված քաղցկեղների դեպքում, ինչպես՝ մելանոման, թոքերի ոչ մանրբջջային քաղցկեղը եւ երիկամների քաղցկեղը, նաեւ այլ տեղայնացումների դեպքում»,- Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ հայտնել է Սկվորցովան: 

loading...

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 144 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0