Գլխավոր էջ » 2018 » September » 30 » Քշում ա չոլեր, դանակը հանում ա ու ասում՝ եթե փողը չես հանել, ես քեզ ստեղ խփում եմ. պատմում է 22-ամյա աղջիկը. News.am
2:55 PM
Քշում ա չոլեր, դանակը հանում ա ու ասում՝ եթե փողը չես հանել, ես քեզ ստեղ խփում եմ. պատմում է 22-ամյա աղջիկը. News.am

News.am-ը գրում է.   

Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին էր դիմել 22-ամյա մի քաղաքացուհի. Աղջիկը վախեցած ու շփոթված ոստիկաններին հայտնել է, որ ժամեր առաջ Առինջում գտնվող տոնավաճառի հետնամասում դանակի սպառնալիքով իրենից հափշտակել են շուրջ 8500 դոլար:

 

Նրա խոսքով, Արթուր ներկայացած երիտասարդի հետ ծանոթացել էր օրերս, միասին ժամանակ էին անցկացրել ու մտերմացել: Ասել էր, որ գումար ունի հավաքած ու ցանկանում է մեքենա գնել:

«Ինքն ինձ ասեց՝ ինչ մեքենա ա պետք, ասեց վաճառքի մեքենա ա պետք, ուզում եմ մեքենա առնեմ: Ասեց՝ խնդիր չկա, կօգնեմ, գործս վերջացնեմ, կզանգեմ, կպայմանավորվենք, մեքենայի համար կխոսանք, կասես օր, ժամ, կպայմանավորվենք, կեթանք մեքենան տենանք»,-պատմել է աղջիկը:

Հերթական հանդիպման ժամանակ ինչ-ինչ հարցերի շուրջ վիճել էին, աղջիկը պահանջել էր, որ իրեն Երեւան տանի եւ հրաժեշտ տան միմյանց:

«Քշում ա չոլեր, ոչ մարդկություն կա, ոչ շենք կա: Կանգնում ա, դանակը հանում ա, ձախ կողքիս ա պահում: Վախցնում ա, ասում ա՝ եթե փողը չես հանել, ես քեզ ստեղ խփում եմ: Փողերը վերցրեց, քցեց կողքը, ինձ բրդեց, քցեց, ասեց՝ իջի մեքենայից: Ինքը քշել ա մեքենայի համարները փակաց, գազ ա տվել, գնացել ա»,-ասել է աղջիկը:

Ոստիկանները պարզել են, որ ոմն Արթուրը Աբովյան քաղաքի բնակիչ Ռոմեն Հ.-ն է: Նրան հայտնաբերել են Ծաղկաձորում եւ բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Նրա մոտից հայտնաբերվել է դանակը, նաեւ հափշտակված գումարի մի մասը՝ 1800 դոլար եւ շուրջ 180 հազար դրամ:



 

Նյութի աղբյուր՝   News.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 296 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x